15 Մարտ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Երևանում ընթանում է ֆլեշմոբ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
13 Մարտի, 2026
300 հազար նոր աշխատատեղ ստեղծելը կավելացնի զբաղված բնակչության թիվը գրեթե 50 տոկոսով
12 Մարտի, 2026
ՀՀ-ում շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը
12 Մարտի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի վարչապետը Ստրասբուրգում նշել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին
ԱՄՆ-իսրայելական կոալիցիան հարվածել է Թեհրանի հայկական թաղամասում գտնվող բնակելի համալիրի
Հայաստանը հրավեր է ուղարկել ԱՊՀ ՄԽՎ-ին դիտարկելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները
Իրանի “Բուշեր” ատոմակայանից ռուսական անձնակազմի տարհանման երկրորդ փուլն ավարտվել է
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկվել է նոր սահմանադրության նախագիծը
Տուն/Միջազգային/Ազգային ժողովում կայացավ Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով
Միջազգային

Ազգային ժողովում կայացավ Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողով

Ազգային ժողովում նախօրեին մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի...

Արեգնազ Միքայելյան
27 Փետրվարի, 2026 2 Րոպեական ընթերցում
18 0

Ազգային ժողովում նախօրեին մեկնարկել է Պացիենտների իրավունքների պաշտպանության միջազգային համաժողովի աշխատանքը, որը նվիրված է Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանը։

Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով, որ 2025 թվականի ապրիլի 18-ին կատարված վավերացումը Հայաստանի կողմից իր հանձնառությունը վերահաստատելու հստակ նշան է՝ պաշտպանելու մարդու իրավունքներն ու արժանապատվությունը։

«Այս Կոնվենցիայի հիմքում մարդն է, եւ մենք օրենքի ընդունմամբ ամրագրեցինք, որ մարդու շահն ու բարեկեցությունը գերակա են հասարակության կամ գիտության շահից։ Մենք՝ օրենսդիրներս, ՀՀ Կառավարության եւ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ կանենք հնարավորը՝ ոլորտում առկա բացթողումներն ու մարտահրավերները հաղթահարելու, Կոնվենցիայի սկզբունքների լիարժեք ներդրումն ապահովելու եւ եվրոպական լավագույն փորձը ներդնելու համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության ժողովրդի»,- նշել է ԱԺ նախագահը։

Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների, առողջապահության եւ շրջակա միջավայրի տնօրինության տնօրեն Ռաֆայել Բենիտեզը կարեւորել է Հայաստանի կողմից Օվիեդոյի կոնվենցիայի վավերացումը՝ նշելով, որ այս կարեւոր ձեռքբերումը հնարավոր է դարձել ՀՀ իշխանությունների եւ ինստիտուտների հստակ հանձնառության շնորհիվ։ Նա ընդգծել է, որ Եվրոխորհրդի հետ համագործակցության հաջորդ փուլը կնպաստի այս արդյունավետ համագործակցության խորացմանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Կառավարության քաղաքականությունը եւ իրականացրած բարեփոխումները՝ նշելով, որ այս տարվա համաժողովն ունի առանձնակի նշանակություն։ Նրա խոսքով՝ կոնվենցիան դառնում է մեր օրենսդրական բարեփոխումների ոսկե չափորոշիչը։ Նախարարը ներկայացրել է ոլորտում Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, որտեղ առանցքային դեր ունի պացիենտների իրավունքների պաշտպանությունը, եւ մանրամասնել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացը։

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Օվիեդոյի կոնվենցիան սահմանում է կիրառելի օրենսդրական շրջանակ եւ՛ ամենօրյա բժշկական պրակտիկայի, եւ՛ կենսաբժշկության մեջ նոր տեխնոլոգիաների ներդրման համար։ Նա ընդգծել է, որ վավերացումը հստակ ուղերձ է երկրի հավատարմության մասին մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին։

Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել առողջապահական քաղաքականության էթիկական բաղադրիչներին, կեղծ տեղեկատվության դեմ պայքարին, առողջապահական գրագիտության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաեւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խոսել է բժշկական գաղտնիքի պահպանման եւ այլ հրատապ խնդիրների մասին՝ ընդգծելով համակարգային լուծումների անհրաժեշտությունը։

Միջազգային համաժողովն անցկացվում է Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նախաձեռնությամբ եւ մասնակցում են պատգամավորներ, Կառավարության անդամներ, միջազգային գործընկերներ եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!