19 Մարտ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի ապագայի տեսլականը․ Գագիկ Ծառուկյանի հայեցակարգը
17 Մարտի, 2026
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդարանում արած ելույթին
14 Մարտի, 2026
Հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել է Սամվել Կարապետյանի տնային կալանքը
14 Մարտի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
300 հազար նոր աշխատատեղ ստեղծելը կավելացնի զբաղված բնակչության թիվը գրեթե 50 տոկոսով
ՀՀ-ում շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը
ԱՄՆ-ի ուշադրությունը տեղափոխվել է՝ ազդեցություն ունենալով TRIPP-ի իրականացման ժամկետների վրա
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը տուժել է Իրանում
Իրանը մեր բարի բարեկամն է, մեր հազարամյա հարևանը
Տուն/Միջազգային/ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի՝ դեսպան Քրիստինա Քվինի մեկնումից հետո
Միջազգային

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի՝ դեսպան Քրիստինա Քվինի մեկնումից հետո

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի՝ դեսպան Քրիստինա Քվինի մեկնումից հետո։ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում հաստատել են, որ դեսպան...

Արեգնազ Միքայելյան
23 Դեկտեմբերի, 2025 մեկ րոպե ընթերցանություն
24 0

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի՝ դեսպան Քրիստինա Քվինի մեկնումից հետո։

ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում հաստատել են, որ դեսպան Քվինը հունվարի կեսերին կավարտի իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ երեք տարի պաշտոնավարելուց հետո։

Հայտարարությունում նաեւ ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանի հետ գործընկերությանը և անհամբերությամբ սպասում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը։ Ընդգծվում է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված երկկողմ համաձայնագրերի կատարմանը։

Ավելի վաղ մի շարք լրատվական կայքեր հաղորդել էին, որ ԱՄՆ վարչակազմը հետ է կանչում մոտ երեք տասնյակ երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում իրենց դեսպաններին։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով այդ նորությունը, նշել է, որ Քրիստինա Քվինը Հայաստան է ժամանել 2023 թվականի փետրվարին։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ ԱՄՆ դեսպանները դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվում են երեք տարի ժամկետով, ստացվում է, որ Քվինը հետ կկանչվի իր առաքելության ավարտի ժամկետից ընդամենը մեկ ամիս շուտ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!