12 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Միջազգային/ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կներկայանա Հայաստանը
Միջազգային

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին կներկայանա Հայաստանը

Ապրիլի 17-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Հայաստանը միջոցառմանը կներկայացնի իր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Այս մասին իմ հարցմանը պատասխանել է...

Արեգնազ Միքայելյան
15 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ապրիլի 17-ին Մոսկվայում կկայանա ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի այս տարվա առաջին նիստը։ Հայաստանը միջոցառմանը կներկայացնի իր փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

Այս մասին իմ հարցմանը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հայաստանը նիստին ներկայացված կլինի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարայանի մակարդակով», – նշել է Անի Բադալյանը։

Համաձայն ԱՊՀ գործկոմի մամուլի ծառայության հաղորդագրության՝ նիստի ընթացքում արտգործնախարարները կամփոփեն 2025 թվականին իրականացված միջգերատեսչական փոխգործակցության արդյունքները։ Բացի այդ, կքննարկվեն ինտեգրացիոն կապերի զարգացման հեռանկարները և առկա հիմնական խնդիրները։ Ակնկալվում է, որ քննարկումների օրակարգում կլինեն նաև Թուրքմենստանի ընթացիկ նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև այս տարի նշվող ԱՊՀ 35-ամյակի կապակցությամբ իրականացվող ծրագրերը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!