12 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Քաղաքական/«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստորագրել են համագործակցության հուշագիր
Քաղաքական

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստորագրել են համագործակցության հուշագիր

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այս քայլը նպատակ ունի երկու կուսակցությունների միավորելու իրենց...

Վերջինա Մալխասյան
21 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պաշտոնապես ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Այս քայլը նպատակ ունի երկու կուսակցությունների միավորելու իրենց քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ անվտանգության, քաղաքական և արժեհամակարգային ոլորտներում։ Այս իրավիճակը, ըստ երկու կուսակցությունների, պահանջում է համազգային համախմբում, պատասխանատվություն և հստակ քաղաքական կամք։

Համագործակցության հիմքում ընկած են մի քանի հիմնարար սկզբունքներ։ Դրանք են՝ Հայաստանի պետականության հիմնարար նշանակությունը՝ որպես ազատ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն, հայ գերիների վերադարձի անվիճելի առաջնահերթությունը՝ որպես ազգային արժանապատվության վերականգնման և կայուն խաղաղության հաստատման նախապայման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ինչպես նաև պետության և ժողովրդի միջև վստահության վերականգնման և համահայկական ներուժի արդյունավետ համախմբման անհրաժեշտությունը։

Համաձայն ստորագրված հուշագրի՝ «Ապրելու երկիր» կուսակցության մարզային կառուցվածքները կներգրավվեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի շրջանակներում՝ վերջինիս ընտրական ցուցակներում ընդգրկվելու միջոցով։

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է, որ ստանձնում է իր պատասխանատվությունը երկրում կատարվող փոփոխությունների ճանապարհին։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը նախկինում հայտարարել էր, որ իրենց քաղաքական ուժը դիտարկում է համախմբման հնարավորությունը բացառապես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ։ 2026 թվականի մարտի 31-ին Նարեկ Կարապետյանն արդեն ստորագրել էր «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ստեղծման մասին հուշագիր «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի և «Միավորված հայեր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի հետ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!