25 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ընտրակաշառքի մեղադրանքով
Քաղաքական

Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ընտրակաշառքի մեղադրանքով

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար, «Մարտական խաչ» շքանշանակիր Արթուր Ավանեսյանին (Կանդազ)՝ ընտրակաշառք տալու...

Վերջինա Մալխասյան
27 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության թիմի ղեկավար, «Մարտական խաչ» շքանշանակիր Արթուր Ավանեսյանին (Կանդազ)՝ ընտրակաշառք տալու մեղադրանքով։

Իրավապահ մարմինները առավոտյան ժամը 8-ի սահմաններում Ավանեսյանի բնակության վայրում խուզարկություն են կատարել։ Ըստ տեղեկությունների՝ խուզարկության ընթացքում քրեական գործի հետ կապված որևէ առարկա չի հայտնաբերվել։ Նրա տանը նաև ոչ մի արգելված առարկա չի հայտնաբերվել։

Արթուր Ավանեսյանն անցնում է ընտրակաշառքի գործով և, ինչպես սպասվում էր, մեղքը չի ընդունում։ Ներկայումս նա ձերբակալված է և ունի մեղադրյալի կարգավիճակ։ Կուսակցության ներկայացուցիչները սպասում են դատական նիստի ժամի որոշմանը, որտեղ կընտրվի նրա նկատմամբ խափանման միջոցը։

Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Ավանեսյանի գործը հարուցվել է գաղտնալսման հիման վրա։ Այս դեպքը երրորդն է, երբ ընդդիմադիր գործիչներ ձերբակալվում են գաղտնալսումների ձայնագրությունների հիման վրա։ Կուսակցության ներկայացուցիչները հարց են տեղադրել այն մասին, թե արդյոք գաղտնալսումները իրականացվել են օրենքի շրջանակներում՝ դատարանի թույլտվությամբ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!