13 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կհեռանա կառավարության կազմից
ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում
Տուն/Միջազգային/Արցախցիների 600 դիմում է ուղարկվել ՄԻԵԴ՝ գույքի պաշտպանության համար
Միջազգային

Արցախցիների 600 դիմում է ուղարկվել ՄԻԵԴ՝ գույքի պաշտպանության համար

Արցախի բռնազավթման հետևանքով սեփական գույքի պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ուղարկվել արդեն արցախցիների 600 դիմում։ Այս մասին հայտնում է «Արցախ» միություն...

Արեգնազ Միքայելյան
4 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Արցախի բռնազավթման հետևանքով սեփական գույքի պաշտպանության համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) է ուղարկվել արդեն արցախցիների 600 դիմում։ Այս մասին հայտնում է «Արցախ» միություն հասարակական կազմակերպության ղեկավար, ԼՂՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ ՄԻԵԴ ներկայացնելու նպատակով։ Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ»,- նշել է իրավապաշտպանը։

Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով։ Դիմումներն ընդունվում են «Արա Ղազարյան» իրավաբանական ընկերության կողմից՝ համագործակցելով վերը նշված կազմակերպությունների հետ։

Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել հարցաթերթիկը՝ https://docs.google.com/…/1FAIpQLSf9qH9awYf…/viewform հղմամբ։ Բացի այդ, հնարավոր է զանգահարել (010) 220012 հեռախոսահամարով ժամը 10:00-18:00, գրել էլ. փոստին stepanyanirinaa@gmail.com՝ հանդիպում կազմակերպելու համար, կամ այցելել Բաղրամյան պողոտա, 25 շենք, 2-րդ հարկ, բնակարան 8 հասցեում գտնվող իրավաբանական գրասենյակ։

Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» պատրվակով հերթական ագրեսիան ձեռնարկեց Արցախի նկատմամբ։ Դրան նախորդել էր հանրապետության գրեթե 10-ամսյա շրջափակումը։ 2020 թվականի աշնանը սկսված թշնամական ագրեսիայից հետո, որը 2023 թվականի սեպտեմբերին ավարտվեց Արցախի ամբողջական էթնիկ զտմամբ, ավելի քան 150 հազար արցախցիներ զրկվեցին հայրենիքից և դարձան փախստական։ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ոչնչացնել արցախցիների ունեցվածքը Ստեփանակերտում և Արցախի շրջաններում՝ զուգահեռ ոչնչացնելով նաև մշակութային ժառանգությունը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!