24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Միջազգային/Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում
Միջազգային

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը բնութագրվում է հին, չլուծված...

Արեգնազ Միքայելյան
12 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների համադրմամբ աշխարհաքաղաքական նոր մարտահրավերների հետ։

Ըստ նրա՝ դրան մեծապես նպաստում են արևմտյան երկրների փորձերը՝ ամրապնդելու իրենց ազդեցությունը Հարավային Կովկասում։ Այս հայտարարությունը հնչել է ճեպազրույցի ընթացքում, որտեղ Սերդյուկովը նաև անդրադարձել է Կենտրոնական Ասիայի անվտանգության հարցերին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության վրա բացասական ազդեցություն են թողնում Աֆղանստանում գործող միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները։ Սա, նրա խոսքով, իրական սպառնալիք է ստեղծում սահմանակից տարածքներ ահաբեկչության արտահանման համար։

Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը, Սերդյուկովի հայտարարությամբ, պահպանում է լարված և անկանխատեսելի բնույթը։ Նա նշել է, որ միջազգային հարաբերությունների շարունակական դեգրադացիայի պայմաններում կոնֆլիկտային ներուժը միայն կմեծանա։

Այս հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը, քանի որ այն չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Փաշինյանը նաև հստակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!