26 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Բելգիայի եւ Լիտվայի խորհրդարանների պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Միջազգային

Բելգիայի եւ Լիտվայի խորհրդարանների պատվիրակությունները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մարտի 31-ին Երեւան այցելած Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան-Բելգիա...

Արեգնազ Միքայելյան
31 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Մարտի 31-ին Երեւան այցելած Բելգիայի Թագավորության խորհրդարանի Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Էլս Վան Հոֆի գլխավորած պատվիրակությունը, որը Հայաստանի Ազգային Ժողովի Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ համատեղ այցելում էր մեր երկիր, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Սուրբ նահատակների հիշատակին։

Բացի այդ, Բելգիայի պատվիրակության անդամները այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ նրանք գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նախորդ օրը, մարտի 30-ին, Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել նաեւ Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեմիգիյուս Մոտուզասի գլխավորած պատվիրակությունը։ Լիտվայի պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք են մատուցել Սուրբ նահատակների հիշատակին։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!