17 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» ծրագրով կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին
Քաղաքական

Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» ծրագրով կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Իմ անունը Գագիկ Ծառուկյանն է, և ես հայտարարում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։ Ամիսներ առաջ ես հայտարարեցի այս...

Վերջինա Մալխասյան
10 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իմ անունը Գագիկ Ծառուկյանն է, և ես հայտարարում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցեմ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։

Ամիսներ առաջ ես հայտարարեցի այս ծրագրի մեկնարկի մասին՝ համոզված լինելով, որ պետությունները կորուստներից հետո վերականգնվում են ծրագրերի, գաղափարների, կամքի և երկրին նվիրված, ունակ մարդկանց համախմբման շնորհիվ։ Սա վերկուսակցական նախաձեռնություն է, որը կազմվում է քաղաքացիների մասնակցությամբ։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրի նպատակն է համախմբել ոլորտային լավագույն մասնագետների, գործիչների, հանրային դեմքերի և սրտացավ մարդկանց գաղափարները՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու և հետպատերազմյան վերականգնման միասնական նպատակով։

Ես ստեղծում եմ պետական, գիտական, մասնագիտական մտքի «նոյյան տապան», որտեղ կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի։ Ոչ մի անհատ, ոչ մի կուսակցություն, ոչ մի դաշինք միայնակ չի կարող մեծ արդյունքի հասնել։ Մեր խնդիրներն այնքան խորն են, վիճակը՝ այնքան բարդ, որ այլ մոտեցում է պետք։ Եթե ուզում ենք դուրս գալ այս վիճակից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, բոլոր ոլորտներում ապահովել աճ, ունենալ բարեկեցիկ, բարգավաճ Հայաստան, ապա պետք է ստեղծենք այս «նոյյան տապանը»։

Իմ նպատակն է ստեղծելու հնարավորություններ՝ գիտելիք, սկզբունքներ, կամք, ունակություն և աշխատասիրություն ունեցող անհատների և միավորների համար։ Իմ համար ամենակարևոր սկզբունքն այն է, որ պաշտոնը, ոչ թե աշխատանքի արդյունքն է կարևոր։

Ես պատրաստ եմ համատեղ աշխատանքի բոլոր հետաքրքրված անձանց հետ, որոնք ունեն ցանկություն, պատրաստակամություն՝ դժվար աշխատանքի, ընդունում են «Առաջարկ Հայաստանին» ծրագրի գաղափարները և պատրաստ են իրենց առաջարկներով ուժեղացնելու այդ ծրագիրը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!