27 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Գերմանական մշակութային պատվիրակություն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան
Միջազգային

Գերմանական մշակութային պատվիրակություն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան

Այսօր Երևանում հյուրընկալվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունը, որը կատարել է այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։ Այս քայլը...

Արեգնազ Միքայելյան
17 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր Երևանում հյուրընկալվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Լայպցիգ քաղաքի մշակութային պատվիրակությունը, որը կատարել է այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Այս քայլը կազմակերպվել է Երևանի և Լայպցիգի քաղաքապետերի միջև 2023 թվականին ստորագրված համաձայնագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել երկու քաղաքների միջև մշակութային համագործակցությունը և փոխանակումները։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Լայպցիգի քաղաքապետարանի և քաղաքի առաջատար մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ։

Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։ Գերմանական պատվիրակության անդամները սկզբում խոնարհել են ծաղիկներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատնելով անմեղ զոհերի հիշատակին։

Այնուհետև պատվիրակության անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը միաձայն ընդունել էր բանաձև, որով ճանաչում էր 1915-16 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի զանգվածային բնաջնջումը որպես ցեղասպանություն։ Բանաձևում նշվում էր ոչ միայն այդ ողբերգական իրադարձության փաստը, այլև Գերմանիայի պատասխանատվությունը դրա համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!