27 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ԵԱՏՄ գագաթնաժողովում կքննարկվի Հայաստանի ԵՄ-ին անդամակցության հարցը
Միջազգային

ԵԱՏՄ գագաթնաժողովում կքննարկվի Հայաստանի ԵՄ-ին անդամակցության հարցը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մայիսի 29-ի նիստում կքննարկեն Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու ցանկության և դրա հետևանքով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցը։ Այս մասին...

Արեգնազ Միքայելյան
27 Մայիսի, 2026 2 Րոպեական ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները մայիսի 29-ի նիստում կքննարկեն Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու ցանկության և դրա հետևանքով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մանրամասնելով մայիսի 27-29-ը Ղազախստան կատարելիք պետական այցի և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովին նրա մասնակցության մասին։

Ըստ Ուշակովի՝ ԵԱՏՄ-ի ղեկավարները նեղ կազմով, օրակարգից դուրս, կքննարկեն Հայաստանի պլանների հարցը՝ գնահատելով դրա հետևանքով միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող ռիսկերը։ Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հրապարակավ հայտնել է, որ միաժամանակ երկու միավորումներին՝ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին, անդամակցությունը հնարավոր չէ։

Ուշակովը նշել է, որ եվրասիական ինտեգրումը Հայաստանին բերել է զգալի առավելություններ։ 2014 թվականից ի վեր, երբ երկիրը դեռ ԵԱՏՄ անդամ չէր, Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գրեթե կրկնապատկվել է՝ 11,6 միլիարդ դոլարից հասնելով 22,2 միլիարդ դոլարի։ Իրական աշխատավարձերը աճել են 50%-ով, իսկ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ՝ 10 անգամ, ներմուծումը՝ 4,5 անգամ։ 2025 թվականի արդյունքներով ԵԱՏՄ-ի, և հատկապես Ռուսաստանի, բաժինն ընկել է Հայաստանի ընդհանուր արտահանման 38,5%-ը կամ համախառն արտաքին առևտրի 37,5%-ը։

Ըստ Ուշակովի՝ եվրասիական ինտեգրման շնորհիվ Հայաստանն արդեն հինգ տարի անընդմեջ ցուցադրում է «տպավորիչ աճի տեմպեր»։ 2022 թվականին ՀՆԱ-ն աճել է 12,6%-ով, 2023 թվականին՝ 8,7%-ով, 2024 թվականին՝ 5,9%-ով, իսկ 2025 թվականին՝ 7,2%-ով։

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք նիստում հանձնարարականներ ներկայացվեն Հայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու վերաբերյալ, Ուշակովը պատասխանել է, որ ԵԱՏՄ-ի սկզբունքային դրույթների համաձայն նման որոշում կայացնելն անհնար է։ Նա նշել է, որ հնարավոր է միայն այն դեպքը, երբ երկիրն ինքն է հայտարարում համագործակցությունից դուրս գալու մասին։ Այդպիսի քայլի հնարավոր հետևանքների քննարկումը, սակայն, անշուշտ, անհրաժեշտ է և կարող է տեղի ունենալ նեղ կազմով նիստի ընթացքում։

Հարցին, թե արդյոք Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ ներկայացրել է, Ուշակովը պատասխանել է, որ այս հարցը արդեն իսկ հնչել է՝ կապված Հայաստանի ղեկավարության կողմից ԵՄ-ի հետ հնարավոր անդամակցության կամ համագործակցության ընդլայնման պլանների հետ։ Նրա խոսքով՝ այս հարցերը անխուսափելիորեն կքննարկվեն առաջնորդների հանդիպման ժամանակ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!