26 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը
Միջազգային

Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը

Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Եթե մի...

Արեգնազ Միքայելյան
5 Փետրվարի, 2026 2 Րոպեական ընթերցում

Երևանը պետք է հաշվի առնի Եվրամիության էության փոփոխությունը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եթե մի օր նրանք նման բանակցություններ սկսեն արդեն պաշտոնապես, ապա այդ բանակցությունները կտևեն շատ երկար տարիներ։ Եվ հարկ կլինի, իհարկե, նայել հենց Եվրամիության դինամիկային, ինչի է այն վերածվում։ Եվ այստեղ, այդ թվում, պետք է տեսնել և հետևել այն հայտարարություններին, որոնք այսօր գալիս են Եվրոպական հանձնաժողովից, Բրյուսելից, որոնք առնչվում են այն բանին, որ Եվրոպական միությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության։ Սա նույնպես պետք է հաշվի առնել։ Եվ Եվրոպական միության բովանդակությունը փոխվում է մեր աչքի առաջ», – նշել է նա։

Օվերչուկը նաև հարց է առաջարկել հայ ժողովրդին՝ արդյո՞ք նրանք պատրաստ են միանալ այդ ռազմաքաղաքական միությանը, որն այսօր շատ ագրեսիվ է տրամադրված Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

ՌԴ փոխվարչապետը նաև նշել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել երկու ինտեգրացիոն միավորումներում։ «Եթե ինչ-որ ժամանակ նման ընտրություն կատարվի, ապա այդ ընտրությունը կունենա համալիր բնույթ, հաշվի առնելով այն դինամիկան, որն այսօր մենք տեսնում ենք Եվրամիության էության փոփոխության մեջ», – հավելել է նա։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ը Հայաստանի ամենակարևոր տնտեսական գործընկերն է և այդպիսին կմնա մոտ ապագայում։ «Ավելին, մենք նկատում ենք, որ Հայաստանն ակտիվորեն զարգացնում է կապերը ոչ միայն Ռուսաստանի, այլև ԵԱՏՄ մյուս անդամների, մասնավորապես, Ղազախստանի հետ։ Նույնիսկ, հացահատիկի առևտուր է սկսվել Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Ուստի, այստեղ ԵԱՏՄ-ը Հայաստանի համար շատ կարևոր դեր է խաղում», – ասել է Օվերչուկը։

Նա նաև ընդգծել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու շուրջ համաձայնագրի հնարավորությունները։ «Ինչպես հայտնի է, Հայաստանը սահմանակից է Իրանին, և, փաստորեն, այդ համաձայնագիրը թույլ է տալիս անմաքս առևտուր իրականացնել ապրանքային գծերի 90%-ով։ Սա եզակի համաձայնագիր է։ Պատկերացրեք, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն այսօր անմիջականորեն իր սահմանին ավելի քան 85 միլիոնանոց շուկայի հասանելիություն է ստացել։ Սա շատ լուրջ գործոն է, որպեսզի Հայաստանը զարգանա, բարգավաճի, եկամուտներ ստանա իրեն ծանոթ շուկայում», – հավելել է Օվերչուկը։

Վերջում նա նշել է, որ Հայաստանում կան մարդիկ, այդ թվում՝ երկրի ղեկավարությունը, որոնք ցանկանում են մերձենալ Եվրամիության հետ։ «Նրանք հանդիպում են, խոսում են, փաստաթղթեր ստորագրում, առաջին հերթին, դա վերաբերում է այժմ վիզային ռեժիմի ազատականացման, Եվրոպական միության ստանդարտների ներդրման հարցերին։ Մենք շատ ուշադիր հետևում ենք ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին վերաբերող հարցերին։ Մենք դա շատ կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայի պահպանման համար», – ասել է նա՝ հավելելով, որ եթե ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի ստանդարտների միջև հակասություններ առաջանան, Ռուսաստանը կպաշտպանի իր շուկան։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!