14 Մարտ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Երևանում ընթանում է ֆլեշմոբ՝ ի աջակցություն Սամվել Կարապետյանի
13 Մարտի, 2026
300 հազար նոր աշխատատեղ ստեղծելը կավելացնի զբաղված բնակչության թիվը գրեթե 50 տոկոսով
12 Մարտի, 2026
ՀՀ-ում շարունակվում է համայնքների խոշորացման ծրագիրը
12 Մարտի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի վարչապետը Ստրասբուրգում նշել է ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին
ԱՄՆ-իսրայելական կոալիցիան հարվածել է Թեհրանի հայկական թաղամասում գտնվող բնակելի համալիրի
Հայաստանը հրավեր է ուղարկել ԱՊՀ ՄԽՎ-ին դիտարկելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները
Իրանի “Բուշեր” ատոմակայանից ռուսական անձնակազմի տարհանման երկրորդ փուլն ավարտվել է
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկվել է նոր սահմանադրության նախագիծը
Տուն/Սոցիում/Երևանցիները քաղաքապետարանի ձնամաքրման աշխատանքները գնահատել են 3 բալով
Սոցիում

Երևանցիները քաղաքապետարանի ձնամաքրման աշխատանքները գնահատել են 3 բալով

Հունվարի 19-23-ը կատարված հարցման համաձայն՝ Երևանի բնակիչները քաղաքապետարանի կողմից իրականացված ձնամաքրման աշխատանքները գնահատել են 5 բալանոց սանդղակով՝ 3 բալով։ Այս տվյալները հրապարակել է MPG...

Գոռնազ Խուդավերդյան
30 Հունվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
2 0

Հունվարի 19-23-ը կատարված հարցման համաձայն՝ Երևանի բնակիչները քաղաքապետարանի կողմից իրականացված ձնամաքրման աշխատանքները գնահատել են 5 բալանոց սանդղակով՝ 3 բալով։ Այս տվյալները հրապարակել է MPG խորհրդատվական ընկերությունը՝ իր «Դիսկոտեկա ավարիա» հարցման արդյունքների հիման վրա։

Հարցվածների կարծիքով՝ ճանապարհների մաքրման աշխատանքները գնահատվել են 3 բալով, մայթերի մաքրումը՝ 2,4 բալով, իսկ բակերի մաքրումը՝ ընդամենը 2 բալով։

Հարցման մասնակիցները գնահատել են նաև Երևանի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը։ Ըստ արդյունքների՝ Երևանի քաղաքապետը ստացել է 3,3 բալ։

Լավագույն գնահատականները՝ 3,8 բալ, ստացել են Կենտրոն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները։ Շենգավիթի և Էրեբունու վարչական շրջանների ղեկավարները գնահատվել են 3,7 բալով, Ավանի ղեկավարը՝ 3,6 բալով, իսկ Քանաքեռ-Զեյթունի, Նուբարաշենի և Նորք-Մարաշի ղեկավարները՝ 3,4 բալով։ Արաբկիրի, Դավթաշենի, Նոր Նորքի և Աջափնյակի վարչական շրջանների ղեկավարները ստացել են 3,3 բալ։

Հարցվածները ամենաբարձր գնահատականը՝ 2,6 բալ, տվել են Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության աշխատանքին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստացել է 2,4 միավոր, «Հանրային ձայն» խմբակցությունը՝ 2,2 միավոր, «Ազգային առաջընթաց» խմբակցությունը՝ 2,2 միավոր, իսկ «Հանրապետություն» խմբակցությունը՝ 2 միավոր։

Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով՝ ընտրելով 601 հարցվող։ Արդյունքների սխալանքը կազմում է + / – 3,8%։

MPG խորհրդատվական ընկերությունը 2011 թվականից աշխատում է որպես աշխարհում հասարակական կարծիքի ուսումնասիրման ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկի՝ Gallup միջազգային ասոցիացիայի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում։ Ընկերությունը սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների շուկայում իրականացրել է ավելի քան 800 նախագիծ։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!