18 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Սոցիում/Երևան-Գյումրի մայրուղում կկիրառվեն ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ
Սոցիում

Երևան-Գյումրի մայրուղում կկիրառվեն ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ

Ապրիլի 19-ին Երևան-Գյումրի մայրուղում կկիրառվեն ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ավարտի...

Գոռնազ Խուդավերդյան
18 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ապրիլի 19-ին Երևան-Գյումրի մայրուղում կկիրառվեն ժամանակավոր երթևեկության սահմանափակումներ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարության ավարտի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող ավտոերթի պատճառով։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ապրիլի 19-ին, ժամը 08:00-ից երթևեկությունը կսահմանափակվի Մ-1 ճանապարհի՝ Մ-1-Ուջան գյուղ տանող ճանապարհների հատվածից մինչև Գյումրիի «Շիրակ» օդանավակայան հատվածը։ Այս հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գծով։ «Շիրակ» օդանավակայանից ավտոերթի մասնակիցների տրանսպորտային միջոցների հոսքը կուղղորդվի դեպի «Մայր Հայաստան» հուշարձանի հարակից ավտոկայանատեղի։

Երթևեկության սահմանափակումը կմիջնորդի 17:00-ից Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում։

Ոստիկանությունը կոչ է անում ավտոերթի մասնակիցներին և բոլոր երթևեկներին պահպանել անվտանգության և ճանապարհային երթևեկության կանոնները, տրանսպորտային միջոցների միջև պահպանել անվտանգ միջտարածություն, հետևել ոստիկանության ծառայողների ցուցումներին և ճանապարհային նշաններին։

Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք ապրիլի 19-ին՝ ժամը 08:00-ից 14:00-ն նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!