16 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը կարող է լարվածության նոր օջախ ստեղծել Կովկասում
10 Հունիսի, 2026
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
10 Հունիսի, 2026
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
10 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
«Հայաստան» դաշինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կայացնի պատասխանատու որոշում՝ հաշվի առնելով իր ընտրողների վստահությունը և երկրի շահերը
Հայաստանի զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին
Տուն/Միջազգային/Իտալիայում Հայաստանի դեսպանը Նեապոլում քննարկումներ է վարել համագործակցության հեռանկարների շուրջ
Միջազգային

Իտալիայում Հայաստանի դեսպանը Նեապոլում քննարկումներ է վարել համագործակցության հեռանկարների շուրջ

Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը մայիսի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Նեապոլում, որտեղ հանդիպումներ է անցկացրել քաղաքի ղեկավարության, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային,...

Արեգնազ Միքայելյան
12 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը մայիսի 11-12-ը աշխատանքային այցով գտնվել է Նեապոլում, որտեղ հանդիպումներ է անցկացրել քաղաքի ղեկավարության, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային, կրթական, նորարարական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ։

Այցի ընթացքում դեսպանին ուղեկցում էին Նեապոլի քաղաքապետի խորհրդական Ֆրանչեսկո Սենեսեն և հասարակական ու մշակութային գործիչ Միկկելե Դե Սիմոնեն։

Հանդիպումներ տեղի են ունեցել Նեապոլի քաղաքապետ պրոֆ. Գաետանո Մանֆրեդիի, քաղաքային խորհրդի նախագահ դոկտ. Վինչենցա Ամատոյի, «L’Orientale» համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռոբերտո Տոտտոլիի, Տարածաշրջանային մշտական հանձնաժողովի փոխնախագահ դոկտ. Ֆրանչեսկա Ամիրանտեի, Նորարարությունների և «Խելացի քաղաքի» հարցերով քաղաքապետի հանձնակատար Վալերիո Դի Պիետրոյի, Կարլո Մորելլիի և նրա մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեապոլի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգրկելով կրթության, գիտության, մշակույթի, տեղական ինքնակառավարման, նորարարությունների, «խելացի քաղաքի» լուծումների, տնտեսական կապերի և քաղաքային զարգացման ոլորտները։

Հանդիպումները նպատակ ունեին ամրապնդելու երկկողմ ինստիտուցիոնալ կապերը, նախանշելու կրթական և մշակութային փոխանակումների նոր ուղղություններ և քննարկելու Հայաստանի և Նեապոլի միջև գործնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս այցը հստակ ցույց է տալիս փոխադարձ հետաքրքրվածությունը՝ զարգացնելու հայ-իտալական կապերը տեղական և տարածաշրջանային մակարդակներում։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!