27 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Գյումրիի քաղաքապետին առաջադրվել է նոր մեղադրանք
26 Հունիսի, 2026
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը և ԱՄՆ պետքարտուղարությունը ստորագրեցին համատեղ հայտարարություն արհեստական բանականության ոլորտում համագործակցության մասին
26 Հունիսի, 2026
Սահմանադրական դատարանում սկսվում է ընդդիմության հայցի քննությունը՝ պահանջելով անվավեր ճանաչել խորհրդարանական ընտրությունները
26 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտի խորհրդակցությունների երկրորդ նիստը
Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ TRIPP-ի շրջանակում
Գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելու թույլտվություն ստանալու համար
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում ընթացող ընտրությունների ընթացքը
Հայաստանի դատարանը փոխել է Արթուր Ավանեսյանի (Կանդազ) խափանման միջոցը
Տուն/Միջազգային/Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձ
Միջազգային

Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարներին ուղղված շնորհավորական ուղերձ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է շնորհավորական ուղերձներ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ...

Արեգնազ Միքայելյան
11 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հղել է շնորհավորական ուղերձներ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ։

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է մեր երկրների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը։ Համոզված եմ, որ Ձեր աջակցությամբ մեր երկրները կխորացնեն բազմոլորտ փոխգործակցությունը՝ կյանքի կոչելով ռազմավարական նշանակություն ունեցող նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու կայունության ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև ձևավորված բարեկամական կապերն էլ ավելի կամրապնդվեն՝ ի բարօրություն Հայաստանի և Իրանի ժողովուրդների։ Առիթը պատեհ համարելով՝ մաղթում եմ Ձեզ հաջողություն և քաջառողջություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»։

Իրանի նախագահին ուղղված ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առիթով։ Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի, անկեղծության և փոխվստահության վրա։ Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի Երևան կատարած Ձեր այցը, որի ընթացքում քննարկեցինք Հայաստան-Իրան բազմոլորտ օրակարգը և տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև վերստին ընդգծեցինք մեր երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու հանձնառությունը։ Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, իսկ բարեկամ և հարևան Իրանի ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!