25 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Իրավական պետությունը սկսվում է խոսքի պաշտպանությունից, ոչ թե դրա քրեականացումից
Քաղաքական

Իրավական պետությունը սկսվում է խոսքի պաշտպանությունից, ոչ թե դրա քրեականացումից

Իրավական պետության հիմքը ոչ թե իշխանության ուժն է, այլ այն կարողությունը, որն այն ունի՝ չխանգարելու և չպատժելու խոսքի ազատությանը։ Այս կարևորագույն սկզբունքը, որը հիմք է կազմում ժամանակակից...

Վերջինա Մալխասյան
22 Դեկտեմբերի, 2025 2 Րոպեական ընթերցում

Իրավական պետության հիմքը ոչ թե իշխանության ուժն է, այլ այն կարողությունը, որն այն ունի՝ չխանգարելու և չպատժելու խոսքի ազատությանը։ Այս կարևորագույն սկզբունքը, որը հիմք է կազմում ժամանակակից քաղաքակրթության համար, վերջերս դարձել է առավել ակտուալ Հայաստանում՝ կապված ընդդիմադիր գործիչների նկատմամբ «խուլիգանության» հոդվածներով քրեական հետապնդումների հետ։

Վերջին տարիներին, որպես քրեական ուղղությամբ փաստաբան, ես հաճախակի հանդիպում եմ մի մտահոգիչ օրինաչափության․ քննադատական, սուր, բայց ոչ բռնարար արտահայտությունները փորձում են քրեականացնել՝ դրանք ներկայացնելով որպես «հանրային կարգի խախտում»։

Թեև «խուլիգանության» հոդվածը նախատեսված է հանրային կարգի իրական խախտումները, օրինակ՝ բռնություն կամ վանդալիզմը, քրեորեն գնահատելու համար, այն գործնականում հաճախ օգտագործվում է ոչ թե հասարակական անվտանգությունը պաշտպանելու, այլ՝ քննադատության ձայնը լռեցնելու նպատակով։

Այս հարցի վերաբերյալ իմ վերջին դատական գործերից մեկում մեղադրանքը կառուցված էր հետևյալ տրամաբանությամբ․ անձը հրապարակային վայրում բարձրաձայն արտահայտել է քննադատական կարծիք, որը, թեև բռնարար չէր, համարվում էր «հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք»։ Այսպիսով, փորձում էին խոսքը ներկայացնել որպես հանցագործություն։

Այս մոտեցումը հակասում է Եվրոպական դատարանի ձևավորած հստակ սկզբունքներին։ Ըստ այդ սկզբունքների՝ խոսքի ազատությունը պաշտպանում է նաև սուր, վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող արտահայտումները։ Պետությունը չի կարող օգտագործել քրեական հարկադրանքը՝ քննադատությունը պատժելու համար։ «Հանրային կարգը» չի կարող լինել բացարձակ, ամեն ինչ կլանող հիմնավորում։

Եթե չկա իրական բռնություն, վտանգ կամ ուղղակի կոչ ֆիզիկական հաշվեհարդարի, ապա քրեական հետապնդումը դառնում է անհամաչափ միջամտություն։ Երբ «խուլիգանության» սահմանները մշուշոտ են, ցանկացած բարձր խոսք կարող է որակվել որպես հանցագործություն։ Սա ստեղծում է մի վիճակ, երբ քաղաքացին սկսում է ինքնագրաքննել իրեն, ինչը վտանգում է խոսքի ազատության երաշխիքները և քրեական իրավունքը կորցնում է իր վերջին միջոց լինելու բնույթը։

Սա այլևս իրավական հարց չէ միայն։ Սա իրավական պետության որակի կամ դրա ամբողջական ոչնչացման հարց է։ Որպես փաստաբան՝ համոզված եմ․ խոսքը պետք է պաշտպանվի, ոչ թե քրեականացվի։ Դատարանի դերը ոչ թե անհարմար արտահայտությունը պատժելն է, այլ սահմանել՝ որտեղ է ավարտվում խոսքը և որտեղ է սկսվում իրական վտանգը։ Եթե հանրային կարգի պաշտպանության անվան տակ քրեականացնում ենք խոսքը, ապա վաղը նույն գործիքը կարող է կիրառվել ցանկացածի նկատմամբ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!