12 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Քաղաքական/Խաղաղության իմիտացիան և քաղաքական ռիսկերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում
Քաղաքական

Խաղաղության իմիտացիան և քաղաքական ռիսկերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առօրյա իրադարձությունների վերլուծության մեջ հաճախ հանդիպում է մի մոտեցում, որը տնտեսական քայլերը՝ օրինակ, Ադրբեջանի տարածքով բեռների անցումը կամ երկկողմ առևտրի...

Վերջինա Մալխասյան
22 Դեկտեմբերի, 2025 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների առօրյա իրադարձությունների վերլուծության մեջ հաճախ հանդիպում է մի մոտեցում, որը տնտեսական քայլերը՝ օրինակ, Ադրբեջանի տարածքով բեռների անցումը կամ երկկողմ առևտրի մեկնարկը, ներկայացվում են որպես տարածաշրջանային լարվածության թուլացման ազդակ։ Սակայն, խորքային քաղաքական վերլուծության տեսանկյունից, նման մեկնաբանությունը կարող է խորապես սխալ լինել։

Հիմնական խնդիրը ոչ թե տնտեսական քաղաքականության մեջ է, այլ քաղաքական սիմվոլիզմի մեջ։ Երբ բացակայում է փոխադարձությունը հիմնարար հարցերում՝ անվտանգություն, տարածքային ամբողջականություն, ռազմագերիների վերադարձ, ցանկացած միակողմանի «բարի կամքի ժեստ» վերածվում է քաղաքական հավասարակշռության խախտման։ Այն ամրապնդում է այն կողմի դիրքերը, որը պահպանում է ճնշման գործիքները, և միաժամանակ թուլացնում է այն կողմին, որը փորձում է գործընթացը ներկայացնել որպես առաջընթաց։

Այս համատեքստում 22 վագոն ադրբեջանական բենզինի ներմուծման փաստը Հայաստանում միանշանակ չի ընկալվում։ Հանրային ընկալման մեջ այն առավելապես դիտարկվում է որպես ներքաղաքական նպատակներին ծառայող քայլ՝ նախընտրական փուլում իշխանությունների կողմից առաջ մղվող «խաղաղության օրակարգի» արդյունավետության ցուցադրման համար։

Այս վերլուծությունը հատկապես ակնառու է այն պայմաններում, երբ խաղաղության ինստիտուցիոնալ հիմքերը բացակայում են, իսկ հակամարտության առանցքային բաղադրիչները մնում են չլուծված։ Խաղաղությունը պահանջում է հստակ քաղաքական պայմանավորվածություններ, իրավական պարտավորություններ և փոխադարձ պատասխանատվություն։ Առանց այդ բաղադրիչների ցանկացած «ապաշրջափակում» կամ «առևտրի մեկնարկ» մնում է փխրուն, հեշտորեն շրջելի և ենթակա է կարճաժամկետ քաղաքական շահարկումների։

Հետևաբար, խոսքը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղության, այլ դրա իմիտացիայի մասին է։ Իսկ խաղաղության իմիտացիան, հատկապես ուժային և քաղաքական անհավասարակշռության պայմաններում, ոչ միայն չի նվազեցնում առկա ռիսկերը, այլ երկարաժամկետ հեռանկարում կարող է խորացնել դրանք։ Այն ստեղծում է տպավորություն առաջընթացի մասին, մինչդեռ իրականում ամրապնդում է հակամարտության հիմնարար պատճառները և խորացնում է կողմերի միջև եղած անհավասարակշռությունը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!