27 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ TRIPP-ի շրջանակում
Միջազգային

Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ TRIPP-ի շրջանակում

Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ...

Արեգնազ Միքայելյան
25 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շրջանակում։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ TRIPP-ը կարող է դառնալ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ ավելի լայն նախագծերի մաս։ Նա նշել է, որ այդ նախագծերը մրցակից չեն, քանի որ հոսքերը այնքան մեծ են, որ մեկ առանձին ուղղությամբ հնարավոր չէ սպասարկել դրանք։

«Միայն Հարավային Կովկասում անհրաժեշտ է ունենալ մի քանի տրանսպորտային երթուղի», – ընդգծել է կառավարության ղեկավարը։

Փաշինյանը նաև նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի, որտեղ բազմաթիվ նրբերանգների պայմաններում առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր։

«Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն շահերն ու տեսլականը, բայց, կարծում եմ, որ հարավկովկասյան երկրները կապված են շահերի ընդհանուր հավասարակշռությամբ։ Եվ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ», – եզրափակել է վարչապետը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!