26 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել
21 Մայիսի, 2026
Սամվել Կարապետյանի անակնկալ նվերը Հայաստանի դեսպանատանը
21 Մայիսի, 2026
Հայաստանը դուրս է եկել զենքի միջազգային շուկա և կազգայնացնի «Արարատցեմենտ» գործարանը
21 Մայիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի դատարանը երկարացրել է Իգոր Սարգսյանի տնային կալանքը
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանի վարչապետի ԵԱՏՄ-ի աշխատանքներից հեռանալը վերածվել է համակարգի, որը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը
Արթուր Օսիպյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով
Ուժեղ Հայաստան կուսակցությունը կենտրոնանա կանանց զբաղվածության ապահովման և գյուղատնտեսության խնդիրների լուծման վրա
Փաշինյանը մեղադրում է Թևանյանին պետական դավաճանության մեջ
Տուն/Միջազգային/Հայաստանը և Սերբիան կամրապնդեն տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը
Միջազգային

Հայաստանը և Սերբիան կամրապնդեն տնտեսական և գիտատեխնիկական համագործակցությունը

Այսօր տեղի ունեցած տեսահանդիպման ընթացքում ես՝ որպես Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, և իմ գործընկեր՝ Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը, քննարկեցինք...

Արեգնազ Միքայելյան
15 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր տեղի ունեցած տեսահանդիպման ընթացքում ես՝ որպես Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, և իմ գործընկեր՝ Սերբիայի ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը, քննարկեցինք Հայաստանի և Սերբիայի միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները։

Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, մենք հաստատեցինք միջկառավարական հանձնաժողովի կառուցվածքը։ Ըստ համաձայնագրի՝ հայկական կողմի նախագահը ես եմ, իսկ սերբական կողմին՝ Յագոդա Լազարևիչը։

Ես ողջունեցի գործընկերոջը՝ ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ձևավորման կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ինստիտուցիոնալացման հարթակ։ Մենք նշեցինք, որ մեր երկու երկրների քաղաքական կամքը ուղղված է համատեղ, կոնկրետ և չափելի արդյունքների հասնելուն։

Հանդիպման ընթացքում առաջարկվեց առաջիկա միջկառավարական հանձնաժողովի նիստին զուգահեռ կազմակերպել բիզնես ֆորում և գիտատեխնոլոգիական Expo։ Այս միջոցառումը նախատեսվում է որպես հարթակ՝ երկու երկրների գործարար համայնքների և նորարարության ոլորտի ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածության համար։

Մենք նաև կարևորեցինք բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության զարգացումը՝ ընդգծելով արհեստական բանականության, նորարարական կենտրոնների և արտադրական կարողությունների զարգացման մեջ առկա լայն հնարավորությունները։

Հանդիպման ավարտին մենք հայտնել ենք պատրաստակամություն՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը՝ ապահովելու միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը և նպաստելու Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!