12 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Միջազգային/Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բացել է ՊԳԿ-ի 2026-2030թթ. ծրագրային շրջանակի քննարկմանը նվիրված հանդիպումը
Միջազգային

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը բացել է ՊԳԿ-ի 2026-2030թթ. ծրագրային շրջանակի քննարկմանը նվիրված հանդիպումը

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված...

Արեգնազ Միքայելյան
31 Հունվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ)՝ Հայաստանի 2026-2030թթ. Երկրի ծրագրային շրջանակի լրամշակված նախագծի քննարկմանը նվիրված հանդիպմանը։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը ողջունել է հանդիպմանը ներկա գտնվող բազմաթիվ ներկայացուցիչների՝ Հայաստանի ոլորտային գերատեսչություններից, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսից, միջազգային կազմակերպություններից, մասնավոր հատվածից և հասարակական կազմակերպություններից։ Նա նշել է, որ հանդիպման հաջողությունը և ծրագրերի արդյունավետ իրագործումը պայմանավորված են ներառական մոտեցմամբ և բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի համախմբմամբ։

Արտաքին գործերի նախարարի տեղակալը բարձր է գնահատել ՊԳԿ-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրա կարևոր դերը կայուն գյուղատնտեսական համակարգերի զարգացման, պարենային անվտանգության ամրապնդման և գյուղական համայնքների կենսապահովման բարելավման գործում։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!