26 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել
21 Մայիսի, 2026
Սամվել Կարապետյանի անակնկալ նվերը Հայաստանի դեսպանատանը
21 Մայիսի, 2026
Հայաստանը դուրս է եկել զենքի միջազգային շուկա և կազգայնացնի «Արարատցեմենտ» գործարանը
21 Մայիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի դատարանը երկարացրել է Իգոր Սարգսյանի տնային կալանքը
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանի վարչապետի ԵԱՏՄ-ի աշխատանքներից հեռանալը վերածվել է համակարգի, որը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը
Արթուր Օսիպյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով
Ուժեղ Հայաստան կուսակցությունը կենտրոնանա կանանց զբաղվածության ապահովման և գյուղատնտեսության խնդիրների լուծման վրա
Փաշինյանը մեղադրում է Թևանյանին պետական դավաճանության մեջ
Տուն/Միջազգային/Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում
Միջազգային

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Հնդկաստանում

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Էդվարդ...

Արեգնազ Միքայելյան
28 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը պաշտոնական այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Էդվարդ Ասրյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Այնուհետև գեներալ-լեյտենանտ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հնդկաստանի միջև պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին առնչվող հարցեր, ինչպես նաև ամփոփել են երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություններ՝ մասնագիտական մի շարք ուղղություններով համագործակցության խորացման վերաբերյալ։

Հնդկաստան կատարած այցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպումներ է ունեցել նաև Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի և Հնդկաստանի ռազմաօդային ուժերի շտաբի պետ, ավիացիայի մարշալ Ամար Պրիտ Սինգհի հետ։ Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!