12 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Քաղաքական/Հայաստանի իշխանություններին մեղադրում են կենսաթոշակների բարձրացումը օգտագործելու որպես նախընտրական «կաշառք»
Քաղաքական

Հայաստանի իշխանություններին մեղադրում են կենսաթոշակների բարձրացումը օգտագործելու որպես նախընտրական «կաշառք»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ի առավոտյան հայտնել է ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման մասին։ Ըստ միավորման՝ այս քայլը սոցիալապես...

Վերջինա Մալխասյան
25 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 25-ի առավոտյան հայտնել է ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացման մասին։

Ըստ միավորման՝ այս քայլը սոցիալապես խոցելի ամենամեծ խավին՝ կենսաթոշակառուներին, տրվող «կաշառք» է, որի միակ նպատակը վարչախմբի վերարտադրությունն է։

«ՀայաՔվե»-ն նշում է, որ իր վեցամսյա պայքարը կենսաթոշակների բարձրացման հարցում տվեց իր առաջին արդյունքը, թեև «խիստ մասնակի»։ Միավորումը կարծում է, որ մինչև 10 հազար դրամով կենսաթոշակների բարձրացումը բնավ այն նշաձողը չէ, որը մենք սահմանել ենք։

«Անհարկի պետական ծախսերի կրճատման հաշվին հնարավոր է շատ ավելի բարձրացնել կենսաթոշակների չափը, և էապես բարելավել մեր տարեց հայրենակիցների կյանքը», – ասվում է հայտարարությունում։

«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է կենսաթոշակների առնվազն 50 տոկոսով բարձրացման իր հանձնառության հարցում և բնավ չի դիտարկում վարչախմբի այս քայլը որպես համակարգային լուծում։ Միավորումը հայտարարում է, որ կշարունակի պայքարել մոտ կես միլիոն կենսաթոշակառու հայրենակիցների կենսամակարդակի բարելավման և այս «հակազգային և ստահոդ վարչախմբի» իշխանությունից հեռացման համար։

Վարչապետը նշել է, որ կենսաթոշակների բարձրացումը հնարավոր է դարձել 2025 թվականին տնտեսական բարձր աճի շնորհիվ, որն ավելի մեծ էր, քան կանխատեսվում էր։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!