13 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կհեռանա կառավարության կազմից
ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում
Տուն/Միջազգային/Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
Միջազգային

Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը

Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը՝ ընդգծելով առևտրի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի...

Արեգնազ Միքայելյան
10 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը՝ ընդգծելով առևտրի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող կոնկրետ քայլերի կարևորությունը։

Ինչպես հայտնի է, Հայաստանից Լատվիա ծաղիկների մի քանի խմբաքանակների արտահանմանն աջակցելը դիտարկվում է որպես երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման և առևտրային նոր ուղղությունների զարգացման համար յուրօրինակ խթան։ Այս հարցում աջակցություն ցուցաբերելու համար Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է իր երախտագիտությունը Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժենին։

Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգին և առաջիկա շփումներին։

Բայբա Բրաժեն շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վերահաստատելով իր մեծ պատրաստակամությունը Հայաստանի և Լատվիայի միջև գործընկերության հետևողական զարգացման գործում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից հայկական ծաղիկների ներմուծման արգելքից հետո Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ ծաղիկ արտադրողները 5500 ծաղկից բաղկացած փորձնական խմբաքանակ են արտահանել Լատվիա։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!