9 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Սոցիում/Հայաստանում 2025 թվականին դատարան հանձնված քրեական գործերի թիվը գերազանցում է 2024 թվականինը 23,8%-ով
Սոցիում

Հայաստանում 2025 թվականին դատարան հանձնված քրեական գործերի թիվը գերազանցում է 2024 թվականինը 23,8%-ով

ՀՀ Դատախազության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2025 թվականին ավարտվել է 41 553 քրեական գործ, ինչը 3495 գործով կամ 9,2 տոկոսով ավելություն է 2024 թվականին ավարտված գործերի քանակի նկատմամբ։...

Գոռնազ Խուդավերդյան
29 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ Դատախազության կողմից ներկայացված տվյալների համաձայն՝ 2025 թվականին ավարտվել է 41 553 քրեական գործ, ինչը 3495 գործով կամ 9,2 տոկոսով ավելություն է 2024 թվականին ավարտված գործերի քանակի նկատմամբ։

Այս ցուցանիշի մեջ առանձնահատուկ նշանակություն ունի դատարան հանձնված գործերի թիվը։ 2025 թվականին դատարան ուղարկվել է 14 608 քրեական գործ՝ 16 194 անձի նկատմամբ մեղադրանքի առաջադրմամբ։ Սա 2807 գործով կամ 23,8 տոկոսով ավելություն է 2024 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ, որը կազմում էր 11 801 գործ՝ 13 179 անձի նկատմամբ։

Այսպիսով, 2025 թվականին դատարանների աշխատանքային բեռը զգալիորեն ավելացել է՝ արտացոլելով դատախազական համակարգի կողմից իրականացվող աշխատանքների ծավալների աճը։

Ավելի լայն տեսանկյունից՝ 2025 թվականին ավարտված գործերի 53,4%-ը քննվել է 2 ամսվա ընթացքում, ինչը 11,3 տոկոսով ավելություն է 2024 թվականի համապատասխան ցուցանիշի նկատմամբ։

ՀՀ Դատախազության տվյալներով՝ վերջին տարիներին նախաքննության ժամկետների կրճատման միտումը պահպանվել է նաև 2025 թվականին։ Մասնավորապես, 2025 թվականին քննված գործերի 19,5%-ի նախաքննությունը տևել է ավելի քան 6 ամիս, ինչը 4%-ով պակաս է 2023 թվականի համապատասխան ցուցանիշից և 1,9% – ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։

Ֆինանսական տվյալների առումով՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը վերադարձված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 458 058 668 դրամ, իսկ հարկատուի միասնական հաշվին՝ 18 437 786 846 դրամ։ Ընդհանուր առմամբ, վերադարձված միջոցների հաշվին և հարկատուի հաշվին փոխանցվել է 39 895 845 514 դրամ։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!