17 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին
Քաղաքական

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնի դարձավ կուսակցության կողմից տարածված...

Վերջինա Մալխասյան
27 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի 2026 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին հայտնի դարձավ կուսակցության կողմից տարածված հայտարարությունից։

Կուսակցության գործադիր մարմինը փետրվարի 26-ի նիստում բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև ընտրական գործընթացին նախորդող զարգացումները։

Քննարկման արդյունքում կուսակցությունը եկել է մի քանի հիմնարար եզրահանգումների։ Ըստ կուսակցության՝ ներքաղաքական լարվածությունը շարունակում է բարձր մնալ, քաղաքական դաշտը բևեռացված է, իսկ պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատվության մեխանիզմները չեն ապահովում արդյունավետ հակակշիռներ։ Կուսակցության գաղափարական հիմքերը և ռազմավարական պատկերացումները Հայաստանի ապագայի վերաբերյալ զգալիորեն տարբերվում են գործող քաղաքական ուժերի մոտեցումներից, ինչը դարձնում է կուսակցության համար իրատեսական դաշինքի ձևավորումը անհնար։

Կուսակցության գործադիր մարմինը նաև նշել է, որ ընդդիմադիր դաշտից ընտրություններին մասնակցող ուժերի քանակի ավելացումը կարող է բացասաբար անդրադառնալ ընտրողների քվեների բաշխման վրա՝ առաջացնելով քաղաքական ռեսուրսների անարդյունավետություն։

Այս ամենի հիման վրա, մի կողմից ընդդիմադիր ձայների համախմբմանը նպաստելու և մյուս կողմից՝ արհեստական դաշինքներից խուսափելու նպատակով, «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը կայացրել է հետևյալ որոշումները․

1. Չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրություններին։
2. Հորդորել կուսակցության անդամներին, համակիրներին և աջակիցներին առաջիկա ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից՝ ըստ իրենց սեփական նախընտրության։
3. Շարունակել «Հայրենիք» կուսակցության զարգացման գործընթացը՝ կուսակցաշինության բոլոր ուղղություններով։

Կուսակցությունը հայտնել է, որ սույն որոշման հետ կապված հարցերին կանդրադառնա ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո՝ ելնելով իր պատասխանատվությունից։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!