28 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
Քաղաքական

Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի ակտիվ առաջմղման հիմնական պատճառը հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելն է։ Այս եզրահանգումը հիմնված է վերլուծության վրա, որը կատարել եմ...

Վերջինա Մալխասյան
18 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի ակտիվ առաջմղման հիմնական պատճառը հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելն է։ Այս եզրահանգումը հիմնված է վերլուծության վրա, որը կատարել եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովի հայտարարությունների համատեքստում։

Ասկերովը, որը հանդես է գալիս որպես «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչ, միջազգային ասպարեզներում պնդում է, թե նրանց գլխավոր նպատակն է «պաշտպանել այդ հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք»։ Նա նաև հստակ հայտարարում է, որ «յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողը»։

Իմ վերլուծության համաձայն, Ասկերովի այս հայտարարությունը պարունակում է ռազմավարական հայտարարություն, որտեղ ուղղակիորեն պնդվում է, թե Հայաստանը «իրենց նախնիների հողն է»։ Այս պնդումը կատարվում է առանց որևէ պատմական, աշխարհագրական կամ իրավական հիմնավորման։

Այսպիսով, Ադրբեջանը, չնայած միջազգային դատարանների կողմից ստացած պատասխաններին, շարունակում է զրոյից ստեղծել օկուպացիոն հայեցակարգեր և դրանք տարածել միջազգային մակարդակով։

Այս գործընթացը զուգահեռաբար ընթանում է նաև Հայաստանի ներկայիս իշխանությունների կողմից, որոնք, իրենց հերթին, փորձում են թաղել Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները, անգամ այնպիսիները, որոնք հաստատված են միջազգային կազմակերպությունների կողմից։ Հենց այս իրավունքներից հրաժարվելն է, որը, իմ կարծիքով, հանգեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի ակտիվ առաջմղմանը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!