27 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՀՀ ԱԳ նախարարի այցը Օման: Բանակցությունների հիմնական կետերը
Միջազգային

ՀՀ ԱԳ նախարարի այցը Օման: Բանակցությունների հիմնական կետերը

Մարտի 17-ին, պաշտոնական այցի շրջանակում, Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի միջև...

Արեգնազ Միքայելյան
17 Մարտի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Մարտի 17-ին, պաշտոնական այցի շրջանակում, Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի միջև հանդիպում։

Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք երկու երկրների միջև համագործակցության զարգացման լայն շրջանակ։ Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել այս այցը՝ այն որակելով որպես պատմական, հատկապես նկատառելով տարածաշրջանում ընթացող բարդ իրավիճակը։

Հանդիպմանը ընդգծվել է Հայաստանի կողմից Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման որոշման կարևորությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հիմնական քայլ։ Ես մեր երախտագիտությունն եմ հայտնել Օմանի կողմից ցուցաբերված պատրաստակամության և աջակցության համար՝ նշելով, որ այս քայլը արտացոլում է Հայաստանի մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։

Բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք տնտեսության, առևտրի, կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները՝ նպատակ ունենալով լիարժեք իրացնել առկա ներուժը։ Մարդկանց միջև շփումների խթանման հարցում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման որոշման և մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։ Ես շնորհակալություն եմ հայտնել փետրվարի 28-ից գործող Մասկատ-Երևան ուղղությամբ ութ ուղիղ չվերթների կազմակերպման համար, որոնց միջոցով վերադարձվել է շուրջ 550 հայրենի։

Հանդիպմանը մենք նաև մտքեր ենք փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ընդգծելով դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը և արտահայտելով մտահոգություն քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։

Ես նաև ներկայացրել եմ իմ գործընկերոջը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը՝ ընդգծելով խաղաղության կարևորությունը։

Այցի ավարտին ես գրառում եմ կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում՝ նշելով, որ իմ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!