28 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը
Քաղաքական

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցությունը

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության...

Վերջինա Մալխասյան
12 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կարիքների գնահատման առաքելության պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ նշելով, որ այն կարևոր դեր է խաղում ժողովրդավարական կառավարման ամրապնդման և վստահելի ընտրական գործընթացների ապահովման գործում։

Փոխնախարարը ընդգծել է ԺՀՄԻԳ-ի մանդատի և մասնագիտական մեթոդաբանության կարևոր դերը ընտրությունների դիտարկման ոլորտում։ Նա վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնառությունը՝ ուղղված ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը նաև հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և այլ համապատասխան միջազգային դիտորդական առաքելություններին՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով։

Ըստ փոխնախարարի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կարիքների գնահատման առաքելության աջակցությունը և մասնագիտական ներգրավվածությունը կարևոր են Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Այս համագործակցությունը կօգնի ապահովել ընտրական վարչարարության կարիքների գնահատումը, կիբերանվտանգության և հիբրիդային սպառնալիքների հետ կապված ռիսկերի վերլուծությունը, ինչպես նաև կնպաստի մասնագետների վերապատրաստման և հավաստագրման համակարգերի միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։ Բացի այդ, այն կնպաստի միջազգային ընտրական աջակցության արդյունավետ համակարգումը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!