12 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի սահմանի վերահսկողության անցումը հայկական կողմին
30 Ապրիլի, 2026
Հայաստանում հարցվածների մեծ մասը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է նախընտրում
30 Ապրիլի, 2026
Հայաստանը երբեք չի քննարկել ադրբեջանցիների վերաբնակեցման հարցը
30 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Բյուրեղավանի ջրային խնդիրը և «Վեոլիա Ջուր» ընկերության հետ համագործակցության վերաիմաստավորումը
Երևանում նախատեսվում է Աշխատավորի օրվա տոնական շքերթ և համերգ
Հայաստանի Ազգային ժողովը հյուրընկալում է «Խորհրդարանը բոլորի համար» համաժողովը
ԵՄ-ն ողջունել է Շիրակ-Կարս երկաթուղու վերականգնման հանդիպումը
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման ճանապարհները
Տուն/Միջազգային/ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ
Միջազգային

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթին Վայգանդին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ Հանդիպման...

Արեգնազ Միքայելյան
31 Հունվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ընդունել է ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիսթին Վայգանդին՝ նրա առաքելության ավարտի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի միջև ձևավորված երկարատև և արդյունավետ համագործակցությունը։ Նա հատկապես ընդգծել է Քրիսթին Վայգանդի անձնական ներդրումը՝ երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանում զգալի առաջընթացի ապահովման գործում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ Մանկական հիմնադրամի միջև փոխգործակցության 2026-2030թթ. ծրագրային փաստաթղթով սահմանված գործողությունների շարունակական իրականացման հարցը՝ ընդգծելով դրա կարևորությունը երկարաժամկետ հաջողությունների համար։

Ռոբերտ Աբիսողոմոնյանը շնորհակալություն է հայտնել Քրիսթին Վայգանդին՝ ՄԱԿ Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից իրականացված ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, ինչպես նաև մաղթել նրան նորանոր հաջողություններ հետագա պրոֆեսիոնալ գործունեության մեջ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!