25 Մայիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Բոլորին դեմ եմ» կուսակցության 50 թեկնածուներ ինքնաբացարկ են հայտնել
21 Մայիսի, 2026
Սամվել Կարապետյանի անակնկալ նվերը Հայաստանի դեսպանատանը
21 Մայիսի, 2026
Հայաստանը դուրս է եկել զենքի միջազգային շուկա և կազգայնացնի «Արարատցեմենտ» գործարանը
21 Մայիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանի դատարանը երկարացրել է Իգոր Սարգսյանի տնային կալանքը
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ Հայաստանի վարչապետի ԵԱՏՄ-ի աշխատանքներից հեռանալը վերածվել է համակարգի, որը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը
Արթուր Օսիպյանը կալանավորվել է երկու ամիս ժամկետով
Ուժեղ Հայաստան կուսակցությունը կենտրոնանա կանանց զբաղվածության ապահովման և գյուղատնտեսության խնդիրների լուծման վրա
Փաշինյանը մեղադրում է Թևանյանին պետական դավաճանության մեջ
Տուն/Միջազգային/ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին
Միջազգային

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են...

Արեգնազ Միքայելյան
14 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Զրույցի կենտրոնում էին աշխատանքային միգրացիայի, մարդկային ներուժի և հմտությունների զարգացման հարցերը, ինչպես նաև վերապատրաստման և զբաղվածության խթանման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Իրանի դեսպանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում աշխատատեղերի թվի աճը զգալիորեն նկատելի է։

Կողմերը կարևորել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իրանի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությունը՝ հավաստիացնելով իրենց պատրաստակամությունը՝ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ջանքերը ներդնելու։

ՀՀ նախարարը նաև ընդգծել է, որ Իրանի հետ բարեկամական և փոխվստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության հիմնարար առաջնահերթություններից է։

Արսեն Թորոսյանը ցավակցություն է հայտնել Իրանի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտահոգություն է արտահայտել տարածաշրջանում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղությունն ու կայունությունը կենսական նշանակություն ունեն ամբողջ տարածաշրջանի համար։

Իր հերթին Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ ստեղծված իրավիճակում ցուցաբերած աջակցության համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!