17 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը կարող է լարվածության նոր օջախ ստեղծել Կովկասում
10 Հունիսի, 2026
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
10 Հունիսի, 2026
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
10 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
«Հայաստան» դաշինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կայացնի պատասխանատու որոշում՝ հաշվի առնելով իր ընտրողների վստահությունը և երկրի շահերը
Հայաստանի զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին
Տուն/Սոցիում/ՀՀ-ում սպասվում է եղանակի կտրուկ փոփոխություն
Սոցիում

ՀՀ-ում սպասվում է եղանակի կտրուկ փոփոխություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ մեր երկրում սպասվում է եղանակի զգալի փոփոխություն։ Փետրվարի 4-ի կեսօրից հետո, ինչպես նաև 7-9-ի գիշերը և առավոտյան ժամերին Երևանում և...

Գոռնազ Խուդավերդյան
4 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալների համաձայն՝ մեր երկրում սպասվում է եղանակի զգալի փոփոխություն։

Փետրվարի 4-ի կեսօրից հետո, ինչպես նաև 7-9-ի գիշերը և առավոտյան ժամերին Երևանում և հանրապետության մյուս շրջաններում նախատեսվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը, ինչպես նաև 7-9-ի ընթացքում առանձին շրջաններում նախատեսվում են տեղումներ։ Նախալեռնային և հովտային շրջաններում տեղումները կլինեն ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, որը կարող է առաջացնել ցածր հորիզոնական տեսանելիություն։

Փետրվարի 5-ի ցերեկը և 6-ը սպասվում են առանց տեղումների եղանակով։

Քամին՝ հարավարևմտյան, կլինի 3-6 մ/վ արագությամբ։ Փետրվարի 4-ի ցերեկը և 5-9-ի ընթացքում առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, իսկ փետրվարի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!