13 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կհեռանա կառավարության կազմից
ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում
Տուն/Միջազգային/ՀՀ վարչապետը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին
Միջազգային

ՀՀ վարչապետը ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի միջև հանդիպում։ Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ողջունել է իր հյուրին՝ նշելով, որ երկու...

Արեգնազ Միքայելյան
30 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլիի միջև հանդիպում։

Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ողջունել է իր հյուրին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ մարմինների միջև համագործակցության հետևողական զարգացումը խիստ կարևոր է։ Վարչապետի խոսքով՝ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացմանը նպաստում են նման փոխայցելությունները և բարձրաստիճան շփումները։

Քննարկվել են երկու երկրների ՆԳ նախարարությունների համատեղ ծրագրերը, որոնք ուղղված են հանցավորության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարին, ինչպես նաև երկու երկրների ներքին անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Սուլխան Թամազաշվիլին նշել է, որ արդյունավետ քննարկումներ է ունեցել իր հայ գործընկերների հետ՝ այդ թվում՝ համատեղ ծրագրերի իրականացման հարցերով։ Նրա համոզմամբ՝ այս քայլերը նոր ազդակ կհաղորդեն երկկողմ կապերի ամրապնդմանը՝ ի նպաստ երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին առավել արդյունավետ դիմագրավելու համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցությանն ու հետագա քայլերին վերաբերող հարցերի շուրջ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!