24 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
20 Հունիսի, 2026
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
20 Հունիսի, 2026
Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարի նշանակումը և առաջին հանդիպումը
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության դեմ պայքարի բանագնացի հետ
Հայաստանը աշխատուժի ներմուծող է դառնում․ Բուլղարիայի հետ համագործակցության հեռանկարները քննարկվել են
Հայկական սփյուռքի ներկայացուցիչները Հայաստանի ապագայի անբաժանելի մասն են
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
Տուն/Քաղաքական/ՀՀ վարչապետը կոչ արեց դեսպանատներին դադարեցնել սահմանամերձ շրջաններից զերծ մնալու մասին հրահանգները
Քաղաքական

ՀՀ վարչապետը կոչ արեց դեսպանատներին դադարեցնել սահմանամերձ շրջաններից զերծ մնալու մասին հրահանգները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մի հարցի, որը, նրա խոսքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի զբոսաշրջության վրա։ Վարչապետը նշել է, որ Հայաստանում գործող...

Վերջինա Մալխասյան
12 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է մի հարցի, որը, նրա խոսքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի զբոսաշրջության վրա։

Վարչապետը նշել է, որ Հայաստանում գործող դեսպանատներից ակնկալում է, որ նրանք կդադարեցնեն իրենց քաղաքացիներին խորհուրդ տալը՝ զերծ մնալ հանրապետության սահմանամերձ շրջաններ այցելելուց։ Նա նշել է, որ նման հաղորդագրություններն ավանդաբար հրապարակվում են արևմտյան երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից։

Փաշինյանը նաև ընդգծել է, որ նախորդ տարիներին մի շարք երկրների դեսպանություններ պարբերաբար իրազեկել են իրենց քաղաքացիներին՝ խուսափելու սահմանամերձ, մասնավորապես՝ Սյունիքի մարզ այցելություններից։

Վարչապետը նշել է, որ Հայաստանն արդեն երկար ժամանակ միջազգային վարկանիշներում դիրքավորվում է որպես անվտանգ պետություն։ Նրա խոսքով՝ 2025 թվականին երկրում արձանագրվել է հանցավորության մակարդակի անկում, ինչը, համատեղ խաղաղության հաստատման և տնտեսական աճի հետ, պետք է նպաստի զբոսաշրջության զարգացմանը։ «Այս ամենը պետք է նպաստի և արդեն իսկ նպաստում է ՀՀ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը», – եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!