25 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի 5 միլիարդ դոլար արժողությամբ Firebird արհեստական բանականության նախագիծը սեյսմիկ ռիսկերի պատճառով գործարկման տակ է
24 Հունիսի, 2026
Ադրբեջանը միջազգային հանրության շրջանում հակահայկական ընկալում է ձևավորում՝ մինչ Հայաստանը խոսում է խաղաղության մասին
24 Հունիսի, 2026
Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի տեսանկյունից
24 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավորի երդման նոր տեքստը
Երևանի քաղաքապետը հայտարարել է ընդդիմության հասցեին սպառնալիքներ
Հայաստանի խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունները
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կիսամյակային առաջնահերթությունները և վերանվանման նախաձեռնությունը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Տուն/Սոցիում/ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է՝ անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ և կատարել փողերի լվացում
Սոցիում

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է՝ անձը համակարգչային խարդախությամբ հափշտակել է 3.3 մլն դրամ և կատարել փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում առերևույթ են դարձել փաստական տվյալներ, որոնք վկայում են անձի կողմից համակարգչային խարդախություն և փողերի լվացում կատարելու...

Գոռնազ Խուդավերդյան
26 Դեկտեմբերի, 2025 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ քննչական կոմիտեի կողմից հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում առերևույթ են դարձել փաստական տվյալներ, որոնք վկայում են անձի կողմից համակարգչային խարդախություն և փողերի լվացում կատարելու մասին։

Ըստ հաղորդագրության՝ Մ.Ա.-ն 2021 թվականի հունիսի 24-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, ապօրինի հասանելիություն է ստացել տարբեր կայքերում գրանցված խաղային և վճարահաշվարկային կազմակերպությունների հաշվառման հաշիվներին։ Այս գործողությունների միջոցով նա հափշտակել է անձանց խաղային հաշիվներին և կցված բանկային քարտերին առկա ընդհանուր՝ 3 մլն 398 հզր 350 ՀՀ դրամ գումարը։

Հափշտակված միջոցները Մ.Ա.-ն փոխանցել է տարբեր կայքերում այլ անձանց անվամբ գրանցված և իր կողմից փաստացի կառավարվող խաղային, էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ դրանք տնօրինելու հնարավորություն ստանալու համար։

Բացի այդ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը թաքցնելու նպատակով Մ.Ա.-ն իր կողմից կառավարվող հաշիվներից մյուս հաշիվներին փոխանցումներ է կատարել։ Նա նոր հաշվում առաջացած գումարը որպես խաղադրույքի արդյունքում առաջացող հաղթանակ ցուցադրելով, խաղադրույքներով և կանխիկացումներով կատարել է փողերի լվացում։

Մ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով համակարգչային հափշտակությունը) և 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!