15 Ապրիլ 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Հայաստանի գլխավոր դատախազը մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստին Չինաստանում
11 Ապրիլի, 2026
Երևանում մեկնարկել է առաջին միջազգային գիտաժողովը՝ նվիրված նվազագույն ինվազիվ թորակալ վիրաբուժությանը
11 Ապրիլի, 2026
Շիրակի մարզում տեղի ունեցած ՃՏՊ-ի կապակցությամբ հայտարարություն
11 Ապրիլի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Հայաստանը չպետք է լինի տարածաշրջանային տերությունների հակասությունների թիզակետը
Հայաստան-Էստոնիա հարաբերությունների նոր էջը. Երևանում բացվեց Էստոնիայի ռեզիդենտ դեսպանություն
ՀԱԿ-ը առաջարկում է «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» կառուցել՝ որպես «Թրամփի երթուղու» (TRIPP) այլընտրանք
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին սեփական ընտրական հայտով
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բացատրում է ընտրական դաշինքի կազմավորման պատճառները
Տուն/Միջազգային/ՄԻԵԴ-ն քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի գանգատը
Միջազգային

ՄԻԵԴ-ն քննության է ընդունել Դավիթ Տոնոյանի գանգատը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա...

Արեգնազ Միքայելյան
16 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն
73 0

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտման մասին փաստաբան Իրինա Դանիելյանի ներկայացրած գանգատը։

Դիմումը քննության է ընդունվել «well–established case-law» (հաստատված նախադեպային իրավունք) ընթացակարգով։ Այս ընթացակարգը նշանակում է, որ դիմումում բարձրացված հարցերը վերաբերում են այնպիսի իրավախախտումների, որոնց առնչությամբ Եվրոպական դատարանն արդեն ձևավորել է կայուն և հաստատված նախադեպային իրավունքի շրջանակ։

Փաստաբանների գանգատը վերաբերում է մի քանի հիմնական հարցի՝ կալանքի իրավաչափությանը, դրա տևողության հիմնավորվածությանը, դատարանների որոշումների պատճառաբանվածությանը, ինչպես նաև իրավական որոշակիության և կողմերի հավասարության սկզբունքների պահպանմանը։

Պաշտպանական թիմը նշում է, որ Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է գտնվում արդեն շուրջ երեք տարի։ Նրան մեղադրում են ռազմամթերքի, այդ թվում՝ հրթիռների մատակարարման գործընթացում չարաշահումներին առնչվող քրեական գործով։ Այս գործով մեղադրվում են նաև Հայաստանին սպառազինություն մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը։

Փաստաբանները նաև հիշեցնում են, որ ՀՀ վճռաբեկ դատարանը նույնաբնույթ հարցի վերաբերյալ վճռաբեկ բողոք է ընդունել Դավիթ Տոնոյանի գործով, սակայն արդեն մեկ տարուց ավելի է, ինչ դատարանը որոշում չի կայացրել այդ բողոքի վերաբերյալ։ Նրանք ընդգծում են, որ դատական գործընթացը Հայաստանում շարունակվում է։

Այս փուլում ՄԻԵԴ-ի քննությունը վերաբերում է բացառապես Մարդու իրավունքների մասին կոնվենցիայի ենթադրյալ խախտումներին և չի առնչվում մեղավորության հարցին, ինչպես նաև չի կանխորոշում դատավարության վերջնական արդյունքը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!