16 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը կարող է լարվածության նոր օջախ ստեղծել Կովկասում
10 Հունիսի, 2026
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
10 Հունիսի, 2026
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
10 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
«Հայաստան» դաշինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կայացնի պատասխանատու որոշում՝ հաշվի առնելով իր ընտրողների վստահությունը և երկրի շահերը
Հայաստանի զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին
Տուն/Սոցիում/ՆԳՆ-ն ստանում է ժամանակակից կիբեռլաբորատորիա
Սոցիում

ՆԳՆ-ն ստանում է ժամանակակից կիբեռլաբորատորիա

ՀՀ ՆԳՆ-ի բարեփոխումների շրջանակում կազմավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որի նպատակն է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելը և ոստիկանության տեխնիկական...

Գոռնազ Խուդավերդյան
22 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ ՆԳՆ-ի բարեփոխումների շրջանակում կազմավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որի նպատակն է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելը և ոստիկանության տեխնիկական կարողությունները զարգացնելը։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության շնորհիվ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։

Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման, մշակման և վերլուծության համար։ Այս նորագույն գործիքակազմը կնպաստի վարչության կազմում ստեղծվող կիբեռլաբորատորիայի գործունեության ապահովմանը։

Նոր սարքավորումները կբարձրացնեն կիբեռհանցագործությունների բացահայտման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող այլ հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը՝ նպաստելով հանրային անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!