17 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Սոցիում/Շենգավիթում հիմնադրվել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր
Սոցիում

Շենգավիթում հիմնադրվել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցավ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան նոր մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ...

Գոռնազ Խուդավերդյան
20 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցավ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անվան նոր մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ինչպես նաև մարզահամալիրի անունը կրող հերոսական բռնցքամարտիկը՝ Արթուր Աբրահամը։

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ մարզահամալիրի կառուցումը իրականացվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի պաշտոնական ներկայացումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արթուր Աբրահամը միասին ստորագրեցին սերունդներին ուղղված ուղերձը, որը հետագայում մարզիկների հետ տեղադրվեց մարզահամալիրի հիմքերում։

Նոր կառույցը կունենա երկու մասնաշենք։ Առաջին մասնաշենքում կտեղակայվեն ընդհանուր մարզման համար նախատեսված մարզասրահները, ինչպես նաև բռնցքամարտի և ըմբշամարտի համար նախատեսված մասնագիտացված մարզասրահներ։ Այդ մարզասրահները կօժտվեն ժամանակակից հանդերձարաններով, շոգեբաղնիքներով, բժշկական և մերսման սենյակներով, ինչպես նաև վարչական տարածքներով։ Երկրորդ մասնաշենքում կգտնվի բասկետբոլի համար նախատեսված ժամանակակից դահլիճ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 2.3 մլրդ դրամ, որը կատարվել է ՀՀ կառավարության կողմից։ Գոյություն ունեցող մարզահամալիրի տարածքը, որտեղ կառուցվելու է նոր կառույցը, տարիներ առաջ ձեռք է բերել հայտնի բռնցքամարտիկը։

Արարողության ընթացքում վարչապետը շնորհավորեց ներկաներին այս կարևոր իրադարձության կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նոր մարզահամալիրը կշահագործվի սահմանված ժամկետներում՝ բարձր որակով։ Նա նաև նշեց, որ Կառավարության կողմից իրականացվող նմանատիպ ծրագրերի շարքին են պատկանում նաև Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցը, որը նախկինում արդեն գործում էր, և մայիսին հիմնարկվելու Ռոման և Մալխաս Ամոյանների անվան դպրոցը՝ Ալագյազ գյուղում։

Վարչապետի խոսքով՝ այս քաղաքականությունը Կառավարության կողմից իրականացվում է միջազգային ասպարեզում հաջողություններ արձանագրած մարզիկներին արժևորելու, երկրում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը նպաստելու նպատակով։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!