13 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կհեռանա կառավարության կազմից
ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում
Տուն/Քաղաքական/Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
Քաղաքական

Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում

Այսօր կառավարության նիստում, որը նախագահում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը։ Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ....

Վերջինա Մալխասյան
18 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր կառավարության նիստում, որը նախագահում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը։ Քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ռազմավարական ծրագրի շրջանակում 2025 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքները, ինչպես նաև 2026 թվականի առաջին կեսին կատարված բարեփոխումները։

Նախարարը մանրամասն ներկայացրել է ռազմավարական ծրագրի գերակայությունները և ՆԳՆ ձևավորմամբ կառավարման մոդելի նվաճումները։ Ընդգծվել է մի քանի կարևոր նախագծերի հաջող իրականացումը։ Այդ թվում՝ ՆԳՆ մեկ միասնական կրթահամալիրի, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, Ոստիկանական 4 հենասյուների, ՆԳՆ հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի ձևավորումը, ինչպես նաև հանրային ծառայությունների զտումը և դրանց տեղափոխումը ՆԳՆ-ի ենթակայության տակ։

Արփինե Սարգսյանը նաև ներկայացրել է մարդկային ռեսուրսների կառավարման, բարեվարքության ամրապնդման, օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացման, ոստիկանության գվարդիայի գործարկման, պարեկային ծառայության և քրեական ոստիկանության զարգացման ուղղություններով իրականացված աշխատանքները։ Ըստ նրա՝ ծառայություններում աշխատանքի անցնելու համար պարտադիր պահանջ է դարձել բազային կրթությունը։

ՆԳ նախարարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է հանցագործությունների թվի 3,2%-ով նվազում։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև քննչական գործառույթների արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է բարեփոխումների արդյունավետության հետագա բարձրացման և ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների առավել արդյունավետ իրագործմանն ուղղված աշխատանքները։ Նա հանձնարարել է խորհրդի անդամներին վերհանել նիստի ընթացքում բարձրացված հարցերը, իրականացնել դրանց վերաբերյալ խորքային վերլուծություններ և հաջորդ նիստին ներկայացնել համապատասխան առաջարկություններ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!