28 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը քննադատել է Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը
Միջազգային

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը քննադատել է Հայաստանի ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է...

Արեգնազ Միքայելյան
26 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Մոսկվան ափսոսանքով է ընդունում Երևանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության հարցերի վերաբերյալ ընդունված դիրքորոշումը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ամենաարդյունավետ ճանապարհը համատեղ գործելն է՝ օգտագործելով կազմակերպության առկա մեխանիզմները։ Սերգեյ Շոյգուն կարծում է, որ հայկական կողմը ընտրել է այլ ուղի։

«Խնդիրները շատ են, և դրանք լուծելը շատ ավելի արդյունավետ է համատեղ։ Ցավալի է, որ կազմակերպության մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից»,- մեջբերում է նրա խոսքը «Life.ru»-ն։

Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման քաղաքականությունը Հայաստանի ղեկավարության ընտրությունն է, և հենց նրանք են պատասխանատվություն կրում այդ որոշման հետևանքների համար։

Ավելի վաղ Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանին է բաժին ընկնում Հայաստանի ողջ գյուղատնտեսական արտահանման մինչև 98%-ը։ Նա նաև հիշեցրել է 1990-ական թվականներին Ռուսաստանի դերը Հայաստանի պետականության պաշտպանության գործում, նշելով, որ եթե չլիներ Մոսկվան, հանրապետությունը կկորցներ իր անկախությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանը 2022 թվականի վերջից բոյկոտում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է ՀԱՊԿ-ին մասնակցությունը՝ կազմակերպության պարտավորությունները չկատարելու պատճառով։ Իսկ սեպտեմբերի 18-ին Երկրորդ համաշխարհային հայկական գագաթնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ն սպառնալիք է ստեղծում Հայաստանի անվտանգության համար։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!