18 Օգոստոս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն՝ պատերազմի թեմայի հրահրման և ժողովրդի անվտանգության մասին
Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանի հայտարարություն՝ պատերազմի թեմայի հրահրման և ժողովրդի անվտանգության մասին

Մասիս քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ես հայտարարեցի, որ Հայաստանում այսօր պատերազմի թեման ամենօրյա ռեժիմով հրահրում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իմ բոլոր հանդիպումների ընթացքում...

Վերջինա Մալխասյան
27 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Մասիս քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ես հայտարարեցի, որ Հայաստանում այսօր պատերազմի թեման ամենօրյա ռեժիմով հրահրում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իմ բոլոր հանդիպումների ընթացքում քաղաքացիները մշտապես անվտանգության հետ կապված հարցեր են առաջարկում։ Սա տեղի է ունենում այն պատճառով, որ երբ երկրի ղեկավարությունը չի զբաղվում անվտանգությամբ, այդ հարցը դառնում է մարդկանց ամենահետևանքային խնդիրը։

Երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է մշակել համապատասխան ռազմավարություն։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, թե եթե ինքը չվերընտրվի, պատերազմ կլինի, կործանում են երկիրը։

Առաջնորդի խնդիրը պետք է լինի ոչ թե ժողովրդի ձայնը ստանալը, այլ երկրի կայունությունը պահպանելը։ Երբ մարդը հարյուր անգամ ասում է, որ պատերազմ կլինի, ապա հարյուր մեկերորդ անգամ դա կարող է տեղի ունենալ, քանի որ վախեցած մարդը միշտ զոհ է դառնում թշնամու համար։ Սա այն է, ինչի հետ մենք ամեն օր առերեսվում ենք։

Հայ ժողովուրդը պետք է ընտրի այն ուժին, որը կզբաղվի երկրի անվտանգության հարցերի լուծմամբ, իսկ մարդիկ կկարողանան զբաղվել իրենց առօրյա կյանքով։

Հայաստանում իշխանության հավակնող բոլոր քաղաքական ուժերը պետք է անցնեն «ժողովրդական ռենտգենի» միջով։ Իմ համոզմամբ՝ այս իշխանությունները ժողովրդական ռենտգենով անցնելու հնարավորություն չպետք է ունենան։ Հայ ժողովուրդը պետք է պատասխանատվություն ստանձնի և ընտրի այն ղեկավարին, որը կբարելավի իր կյանքը, ոչ թե նրան, ով իր գլխին կնստեցնի։

Պատասխանելով արցախցիների հարցին՝ ես նշել եմ, որ այսօր իրատեսական է խոսել վերադարձի իրավունքի մասին։ Իմ կարծիքով՝ պետք է վերադարձի իրավունքի պատուհանը բաց թողնել և հարմար առիթի դեպքում օգտվել դրանից։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!