13 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կհեռանա կառավարության կազմից
ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում
Տուն/Միջազգային/Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկացրել Ուկրաինայի նկատմամբ իր գործողությունների մասին
Միջազգային

Ռուսաստանը ԱՄՆ-ին տեղեկացրել Ուկրաինայի նկատմամբ իր գործողությունների մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ուկրաինայի նկատմամբ...

Արեգնազ Միքայելյան
26 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ, հեռախոսազրույցի ընթացքում պաշտոնապես տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Ուկրաինայի նկատմամբ իր պատասխան գործողությունների մասին։

Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկությունների՝ Լավրովը նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են համակարգված և հետևողական հարվածներ հասցնել Կիևում գտնվող այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար, ինչպես նաև համապատասխան որոշումների կայացման կենտրոններին։

Արտաքին գործերի նախարարը նաև հիշեցրել է Ռուսաստանի ԱԳՆ մայիսի 25-ի հայտարարության մասին, որով ԱՄՆ-ին և Կիևում ներկայացուցչություններ ունեցող մյուս պետություններին հանձնարարվել էր ապահովել իրենց դիվանագիտական անձնակազմի և քաղաքացիների տարհանումը։

Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկով 2025 թվականի օգոստոսին Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք ճանապարհ էին բացում շահերի հավասարակշռության հիման վրա կայուն երկարաժամկետ կարգավորման համար, խաթարվում են եվրոպական էլիտաների և կիևյան ռեժիմի ագրեսիվ ջանքերի կողմից։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Հորմուզի նեղուցում ճգնաժամի հաղթահարմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունների և Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Բացի այդ, հաստատվել է փոխադարձ տրամադրվածությունը՝ չնայած հայտնի տարաձայնություններին, ակտիվացնելու ջանքերը միմյանց տարածքում Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների նորմալացման ուղղությամբ։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!