13 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը կհեռանա կառավարության կազմից
ՀՀ խորհրդարանական ընտրությունները՝ պետական տեռորի պայմաններում
Տուն/Սոցիում/Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Սոցիում

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգիում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է Սիսիան համայնքի...

Գոռնազ Խուդավերդյան
20 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Սյունիքի մարզի դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության իր լիազորությունների շրջանակում ուսումնասիրել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը։

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,08 հեկտար մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի։

Սյունիքի մարզի դատախազը միջնորդագիր է հասցեագրել Սիսիան համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկելու համար՝ 2011 թվականի ապրիլի 30-ին Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու նպատակով։

Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 19-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հեկտար մակերեսով, 1 միլիոն 502 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը։ Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!