25 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Միջազգային/Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Միջազգային

Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով նրան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Իր ուղերձում...

Արեգնազ Միքայելյան
20 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ շնորհավորելով նրան խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

Իր ուղերձում Ռոբերտ Ֆիցոն նշել է, որ ընտրություններում տարած հաղթանակը Հայաստանի քաղաքացիների կողմից Փաշինյանի աշխատանքի հաստատումն է։ Նա ընդգծել է, որ ընտրողների կողմից ցուցաբերված աջակցությունը ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի իրական շահերը։

Ըստ Ռոբերտ Ֆիցոյի՝ այդ շահերը ներառում են քաղաքական և տնտեսական կայունությունը, խաղաղությունը, անվտանգությունը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։

Վարչապետ Ֆիցոն հավելել է, որ համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը կօգնի զարգացնել Սլովակիա-Հայաստան երկկողմ հարաբերությունները, և հույս ունի շուտով ողջունել Հայաստանի վարչապետին Բրատիսլավայում՝ փոխադարձ պաշտոնական այցի ընթացքում։

«Խնդրում եմ, Ձեր Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքների հավաստիքը»,- եզրափակել է իր ուղերձը Սլովակիայի վարչապետը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!