13 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը կարող է լարվածության նոր օջախ ստեղծել Կովկասում
10 Հունիսի, 2026
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
10 Հունիսի, 2026
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
10 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
«Հայաստան» դաշինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կայացնի պատասխանատու որոշում՝ հաշվի առնելով իր ընտրողների վստահությունը և երկրի շահերը
Հայաստանի զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին
Տուն/Քաղաքական/Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
Քաղաքական

Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) հայտարարում է, որ հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ գործող իշխանությունն իշխանությունը երկարաձգելու և պետականության...

Վերջինա Մալխասյան
9 Հունիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Ազգային-ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) հայտարարում է, որ հունիսի 7-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ գործող իշխանությունն իշխանությունը երկարաձգելու և պետականության կործանման գործընթացն ավարտին հասցնելու համար պատրաստ է դիմել ցանկացած ստորության։

Մեր դիտարկումների համաձայն, այսպես կոչված «ընտրությունները» անցել են տոտալ ընտրակեղծիքների, զեղծարարությունների, վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահման և քաղաքացիների նկատմամբ ուղղակի ճնշումների, սպառնալիքների և բռնությունների մթնոլորտում։ Արձանագրված բազմաթիվ խախտումները զրկել են քաղաքացիներին ազատ կամարտահայտման հնարավորությունից։

Մենք պնդում ենք, որ հայ ժողովուրդը գործող վարչախմբին երկիրը կառավարելու մանդատ չի տվել։ Դրա հիման վրա ԱԺԲ-ն հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է ինքնահռչակ վարչապետ, իսկ նրա ձևավորած կառավարությունը զուրկ է լեգիտիմությունից և չի ներկայացնում հայ ժողովրդի կամքն ու շահերը։

ԱԺԲ-ն չի համարում արդարացված ընտրությունների արդյունքների բողոքարկումը, քանի որ չի ճանաչում այդ «խայտառակ ընտրությունների» արդյունքները։ Նույնպես անիմաստ է համարվում Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու նախաձեռնությունը, քանի որ դատարանը, մեր կարծիքով, հանդիսանում է օրվա իշխանությանը կամակատար մարմին։

Մենք կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում ազգային պետականության փրկության միակ ճանապարհը համազգային դիմադրությունն ու այս վարչախմբի անհապաղ հեռացումն է։ ԱԺԲ-ն շարունակում է իր պայքարը հանուն իսկապես ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանի։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!