14 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԵՄ, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը կարող է լարվածության նոր օջախ ստեղծել Կովկասում
10 Հունիսի, 2026
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ
10 Հունիսի, 2026
Հայաստանի և Լատվիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
10 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Ազգային-ժողովրդավարական Բևեռը չի ընդունում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
ԲՀԿ առաջնորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ընտրական հաշվարկների ֆոնին
«Հայաստան» դաշինքը կբողոքարկի ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կայացնի պատասխանատու որոշում՝ հաշվի առնելով իր ընտրողների վստահությունը և երկրի շահերը
Հայաստանի զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարին
Տուն/Քաղաքական/ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Երեք դեսպանների հետ
Քաղաքական

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Երեք դեսպանների հետ

Հայաստանում հաստիպված երեք երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները եւ Ադրբեջանի հետ խաղաղության...

Վերջինա Մալխասյան
23 Դեկտեմբերի, 2025 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանում հաստիպված երեք երկրների դեսպանների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Եվրամիության հետ համագործակցության հեռանկարները եւ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հարցերը։

Դեկտեմբերի 23-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ խմբակցության անդամներ՝ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Արմեն Գեւորգյանը եւ Քրիստինե Վարդանյանը, ընդունել են Հայաստանում Շվեդիայի դեսպան Եվա Սունդքվիսթին, Նիդերլանդների դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին եւ Բելգիայի դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Հանդիպման ընթացքում պատգամավորները հյուրերի խնդրանքով ներկայացրել են իրենց տեսակետները Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Խոսակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն համագործակցության հարցին՝ ընդգծելով դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ աջակցության կարեւորությունը։

Պատգամավորները նաեւ բարձրաձայնել են Ադրբեջանի հետ խաղաղության ապահովման հարցը։ Նրանք մտահոգություն են հայտնել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի եւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման խնդիրների շուրջ։ Խմբակցության անդամները նաեւ հայտնել են իրենց մտահոգությունը Հայաստանում, ըստ իրենց գնահատականի, գրանցվող ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!