22 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու կալանավորվել է ընտրակաշառք տալու համար
19 Հունիսի, 2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան
19 Հունիսի, 2026
ՀՅԴ Արագածոտնի մարզային կոմիտեության ներկայացուցիչը կալանավորվել է, իսկ «Հայաստան» դաշինքի անդամը՝ տնային կալանքի տակ է
19 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ՀՀ իշխանությունները երբեք տարածքային պահանջ չեն ներկայացրել այլ երկրների
Հայ ժողովրդի իրավունքներից հրաժարվելը՝ օկուպացիոն ծրագրերի առաջմղման հիմնական պատճառը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կազմակերպում է «ուժի և վստահության» հանրահավաք և ակտիվ միջազգային քայլեր
Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը քննարկվել է կառավարությունում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպում ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հետ
Տուն/Միջազգային/ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում նոր փուլ. NVIDIA-ի լիցենզիաների հաստատումը և գործընկերության խորացումը
Միջազգային

ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում նոր փուլ. NVIDIA-ի լիցենզիաների հաստատումը և գործընկերության խորացումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո Երևանում կատարած հայտարարության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և վարչապետ...

Արեգնազ Միքայելյան
9 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո Երևանում կատարած հայտարարության ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և վարչապետ Փաշինյանը միասին հասել են շատ մեծ արդյունքի։

Վենսը նշել է, որ խաղաղությունը և բարգավաճումը ստեղծվում են ապագայում՝ ոչ թե անցյալի հաշվարկների հիման վրա։ Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետը, համագործակցելով ԱՄՆ նախագահի հետ, գրանցել է նման լուրջ առաջընթաց։

«Մենք միասին ձևավորում ենք ոչ միայն խաղաղություն Հայաստանի համար, այլև՝ բարգավաճում ԱՄՆ-ի հետ համատեղ։ Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաների մասին, որոնք հնարավոր չէին լինի առանց ձեր առաջնորդության և նվիրվածության, ինչպես նաև՝ առանց մեր երկրի նախագահի առաջնորդության։ Ես իրոք համոզված եմ, որ այսօր սկսվում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև գործընկերության նոր փուլ», – ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հպարտությամբ հաստատել է NVIDIA ընկերության մի շարք լիցենզիաներ։ Նրա խոսքով՝ դա նշանակում է նոր շուկաներ և նոր աշխատատեղեր՝ ինչպես ամերիկյան ընկերությունների, այնպես էլ Հայաստանի համար։

«Խոսքը չիպերի մասին է, որոնք չկան և չեն կարող լինել աշխարհի երկրների մեծ մասում։ Այժմ դրանք կառուցվելու են այստեղ և արդեն կառուցվում են՝ վարչապետի առաջնորդության շնորհիվ։ Մենք անկեղծորեն շնորհակալություն ենք հայտնում պարոն վարչապետին և Հայաստանի ժողովրդին», – ավելացրել է Վենսը։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!