22 Հուլիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
Արեգնազ Մանուկյանի կալանավորումը՝ քաղաքական պատվեր, ոչ թե արդարադատություն
10 Հուլիսի, 2026
«Մեր երկիրը մեր աչքերի առաջ, մեր լուռ համաձայնությամբ, վերածվել է բռնապետության»
10 Հուլիսի, 2026
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն և բռնցքամարտի ֆեդերացիան աջակցություն են հայտնել Գարիկ Ծառուկյանին
10 Հուլիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից երկու պատգամավոր հրաժարվում են մանդատներից
«Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ Արգենազ Մանուկյանի կալանավորման կապակցությամբ
ՀՀ երկրորդ նախագահը հրապարակավ մեղադրում է իշխանություններին ճնշում գործադրելու մեջ
Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ հանգուցյալ առաջնորդի հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար
Ադրբեջանը հայտարարել է խաղաղության համաձայնագրի տեքստի պատրաստի լինելու մասին
Տուն/Քաղաքական/Արթուր Օսիպյանը ձերբակալվել է բանավեճից հետո
Քաղաքական

Արթուր Օսիպյանը ձերբակալվել է բանավեճից հետո

Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ձերբակալվել է բանավեճից հետո, որը տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է արցախցի...

Վերջինա Մալխասյան
18 Մայիսի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Արցախի Հեղափոխական կուսակցության ղեկավար Արթուր Օսիպյանը ձերբակալվել է բանավեճից հետո, որը տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

Ինչպես նա նշել է, իր հետ կապ են հաստատել Օսիպյանի հարազատները՝ հայտնելով, որ նրան ձերբակալել են։ Նրանք տեղեկություն չունեն Օսիպյանի գտնվելու վայրի մասին, իսկ նրա հեռախոսները անջատված են։

Փաստաբանը նաև հայտնում է, որ հեռացվել է Օսիպյանի Facebook-յան էջը, որտեղ նա վերջին շրջանում ակտիվորեն քննադատում էր Նիկոլ Փաշինյանին։

Այսօր՝ հունիսի 15-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում միջադեպ է տեղի ունեցել Փաշինյանի և Օսիպյանի միջև։ Ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ Օսիպյանի դեմ։ Քիչ անց Երիցյանը թարմացրել է իր գրառումը՝ նշելով, որ Օսիպյանը գտնվում է Ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում։

Այսօր Օսիպյանը Փաշինյանին մեղադրել էր այն բանում, որ նա օգնել է Արայիկ Հարությունյանին կոռուպցիոն սխեմաներով ընտրվել Արցախի նախագահ։ Նա նաև նշել է, որ հենց Փաշինյանն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով, իսկ հիմա ադրբեջանական իշխանություններն առաջ են տանում Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու օրակարգը։

Այդ խոսքերը հանել են Փաշինյանին, որն սկսել է բղավել՝ «Ռադդ քաշի, համբալ», «Ղարաբաղյան պսևդոէլիտները թող ռադ ըլնեն ստեղից՝ ընդհանրապես»։ Նրա բռնկումը շարունակվել է՝ «Գնայիք զոհվեիք մեր որդիների փոխարեն, Արթուր Օսիպյաններ։ Թալանչիներ, անասուններ։ Գնա կորի, ինչու՞ ես կենդանի անասուն, դեռ 5000 հազար զոհվածի մասին ես խոսում։ Ռադ եղի, համբալ։ Պետք էր թույլ տալ, որ հիմա փետուրներդ քամուն տային»։

Հոդվածի կիսվել

Վերջինա Մալխասյան

All Right Reserved!