20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Միջազգային/Բաքվի «դատավճիռը» նոր սկիզբ է պայքարի
Միջազգային

Բաքվի «դատավճիռը» նոր սկիզբ է պայքարի

Այսօր հնչեց այսօրվա «դատավարության» կողմից հնչեցրած հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտելով 20 տարվա ազատազրկման։ Բայց այդ «դատավարության» հեղինակները պետք է...

Արեգնազ Միքայելյան
17 Փետրվարի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Այսօր հնչեց այսօրվա «դատավարության» կողմից հնչեցրած հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտելով 20 տարվա ազատազրկման։ Բայց այդ «դատավարության» հեղինակները պետք է հասկանան, որ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։

Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։ Սկիզբ՝ նոր համառության, նոր վճռականության, նոր պայքարի։

Պայքարելու ենք այնքան, մինչև Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերադարձը դառնա կայացած իրողություն։ Պայքարելու ենք՝ արժանապատվության, արդարության և ազգային ինքնության համար։

Գիտեմ՝ ճաղավանդակները չեն չափում ազատությունդ։ Գիտեմ՝ ոգով ավելի ազատ ես, քան Քո «դատավորները» երբևէ կլինեն։ Եվ ես խոստանում եմ՝ լռություն չի լինելու։ Հաշտություն չի լինելու անարդարության հետ։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Փորձագետների գնահատմամբ՝ նրանք մի քանի հարյուր են։ Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը։

Այս անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին՝ 20 տարվա ազատազրկման։ Մնացած արցախցիներին՝ մինչև 15 տարվա ազատազրկման։

Հոդվածի կիսվել

Արեգնազ Միքայելյան

All Right Reserved!