20 Հունիս 2026
Երևանյան ժամանակ Երևանյան ժամանակ
  • Քաղաքական
  • Միջազգային
  • Սոցիում
Որոնել կայքում
Վերջին գրառումները
ԲՀԿ-ն Սահմանադրական դատարան կդիմի՝ պահանջելով նոր ընտրություններ
18 Հունիսի, 2026
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքներին «Մերիդիան» էքսպո կենտրոնում
18 Հունիսի, 2026
Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են խաղաղ կարգավորման գործընթացը
18 Հունիսի, 2026
ԹՐԵՆԴԱՅԻՆ
ԵԱՀԿ-ի Անվտանգության վերանայման տարեկան համաժողովում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալի ելույթը
Կիպրոսի համալսարանները կրթաթոշակներ են առաջարկում հայ ուսանողներին
Փամբակ գետում հայտնաբերվել է կորած 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը
ԿԸՀ-ի որոշումը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդում է
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ-ին՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չկայացած ճանաչելու պահանջով
Տուն/Սոցիում/Դավիթ Մինասյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է կալանավարման պայմաններում
Սոցիում

Դավիթ Մինասյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է կալանավարման պայմաններում

Իմ պաշտպանության ներքո գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է կալանավարման պայմաններում։ Այս մասին ես պետք է հաղորդեմ՝ որպես իր իրավաբանական ներկայացուցիչ։ Դավիթը...

Գոռնազ Խուդավերդյան
6 Ապրիլի, 2026 մեկ րոպե ընթերցանություն

Իմ պաշտպանության ներքո գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը զգալիորեն վատացել է կալանավարման պայմաններում։ Այս մասին ես պետք է հաղորդեմ՝ որպես իր իրավաբանական ներկայացուցիչ։

Դավիթը տառապում է գլխացավերից, գլխապտույտից և բարձր արյան ճնշումից։ Օրվա ընթացքում մենք պարբերաբար այցելում ենք նրան հիվանդանոց՝ իր ինքնազգացողության վիճակը տեսակցելու համար։ Նրա ինքնազգացողությունը վատացել է։ Միակ հուսադրող բանն այն է, որ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին դատարանը որոշում է կայացրել Դավիթ Մինասյանին կալանավորել 2 ամսով։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)։

Միջադեպը տեղի էր ունեցել մարտի 29-ին՝ Ծաղկազարդի օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիկնազորի ուղեկցությամբ շարժվում էր Սուրբ Աննա եկեղեցուց դեպի ելք։ Այդ պահին Դավիթ Մինասյանը ձեռքով կտրուկ շարժում է կատարել վարչապետի ուղղությամբ, սակայն նրա ձեռքը հետ են մղել թիկնապահները։

Համացանցում տարածվել են նաև տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես անվտանգության ծառայության աշխատակիցներից մեկը ուժեղ հարված է հասցրել Դավիթ Մինասյանի դեմքին, ինչի հետևանքով պատանին վայր է ընկել։

Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։

Հոդվածի կիսվել

Գոռնազ Խուդավերդյան

All Right Reserved!